Բաժիններ՝

Վահան Մարտիրոսյանն ու Հայաստանում Ռուսաստանի դեսպանը քննարկել են Լարսի խնդրի շուրջ Վրաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը մարտի 10-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին:

Կողմերը քննարկել են Վերին Լարսի խնդրի շուրջ Վրաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածություններին և հնարավոր այլընտրանքային ուղիներին առնչվող հարցեր:

Նախարարը կարևորել է «Հարավկովկասյան երկաթուղու» կողմից առաջարկվող Հայաստան-Ռուսաստան և հակառակ ուղղությամբ երկաթուղով և լաստանավով բեռնափոխադրումների տարբերակը:

Նվազեցված սակագների պայմաններում այդ երթուղին՝ ավտոմոբիլային փոխադրումների համեմատությամբ, բավական մրցունակ է դարձել: Երթուղին շահեկան է ներմուծող-արտահանողների համար ոչ միայն սակագների մատչելիության տեսանկյունից, այլև այն իրական այլընտրանք է Վերին Լարսով անցնող ավտոմոբիլային երթուղու համար։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031