Արտյոմ Կանևսկոյի մտերիմների սպանությունը 2 ամիս անց դեռևս մնում է առեղծված. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երկու օրից լրանում է քրեական հեղինակություն Արտյոմ Հարությունյանի՝ Արտյոմ Կանեւսկոյի մտերիմների՝ Կարեն Դավթյանի և Լևոն Ավետիսյանի սպանության երկու ամիսը, սակայն մինչ օրս հայտնի չէ, թե ով կամ ովքեր են հանցագործությունն իրականացնողները: «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ սպանված տղաները առավել մտերիմ են եղել քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյի եղբոր հետ:
Ինչևէ, վերոնշյալ անձանց սպանությունը դեռեւս մնում է առեղծված: Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործով մշակվել են աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ ձեռնարկվում են մեծածավալ քննչական գործողություններ, օպերատիվ-որոնողական միջոցառումներ: Քննության շահերից ելնելով՝ պարզված հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ նախաքննության այս փուլում հրապարակման ենթակա չեն»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։