![](/banners/BeFunky-design.jpg)
«Գեղեցիկ թիմային խաղ ցուցադրեցինք». Հենրիխ Մխիթարյան
![](https://168.am/wp-content/uploads/2017/09/905888.jpg)
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը խոսել է Բելառուսի դեմ ընկերական խաղի մասին:
«Մենք գեղեցիկ թիմային խաղ ցուցադրեցինք: Հաճելի է նաև գոլի հեղինակ դառնալ»,-ֆեյսբուքի իր էջում գրել է Մխիթարյանը:
Նախօրեին կայացած խաղից հետո Մխիթարյանը մեկնաբանություն տվեց բելառուս լրագրողներին` հրաժարվելով խոսել հայկական ԶԼՄ-ների հետ:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Արազ Օզբիլիսի, Հենրիխ Մխիթարյանի, Ռումյան Հովսեփյանի և էրիկ Վարդանյանի գոլերի շնորհիվ ընկերական խաղում 4:1 հաշվով հաղթեց Բելառուսի ընտրանուն: Հաջորդ հանդիպումը Պետրոսյանի սաները կանցկացնեն նոյեմբերի 13-ին՝ մրցելով Կիպրոսի թիմի դեմ: