![](/banners/BeFunky-design.jpg)
ԱՄՆ-ը կոչ է արել հրադադարի նոր գոտիներ ստեղծել Սիրիայում
![](https://168.am/wp-content/uploads/2017/11/911970.jpg)
ԱՄՆ-ը Սիրիայում հրադադարի նոր գոտիների ստեղծումը համարում է Ժնեւյան գործընթացի իրագործմանը տանող ճանապարհ: Այդ մասին հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նաուերթը:
«Եթե մենք ստանանք հրադադարի նոր գոտիներ, դա մեզ կմոտեցնի Ժնեւյան գործընթացի իրագործմանը»,- ասել է նա բրիֆինգում:
Նաուերթի խոսքով՝ ԱՄՆ-ը «Ժնեւյան գործընթացը ճիշտ ճանապարհ է համարում» սիրիական ճգնաժամից դուրս գալու համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: