ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասուլիս են տալիս Երևանում:
Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հանթսմանը քննադատության է ենթարկել Միացյալ Նահանգների կառավարության կողմից ֆինանսավորվող ինը լրատվամիջոց որպես «արտերկրյա գործակալներ» գրանցելու Մոսկվայի որոշումը:
Թուրքիայի Ազգային մեծ ժողովում նոյեմբերի 20-ին ընտրել են մեջլիսի խոսնակ. պաշտոնավարումը առաջիկա երկու տարիների ընթացքում ևս շարունակելու է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչ Իսմաիլ Քահրամանը:
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում միջնորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխանությունները մեծ շուքով հայտարարեցին «Ազգ-բանակ» գաղափարախոսության շրջանակներում «Ես եմ» ծրագրի մասին: Բայց առաջին հայացքից գրավիչ թվացող ծրագիրն իր մեջ նրբություններ է պարունակում, որը ոչ բոլորին է ձեռնտու»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արտաշատի նորընտիր քաղաքապետ Կարեն Բենիամինյանի գործը գրեթե ամբողջությամբ հայրն է կատարում՝ Գագիկ Բենիամինյանը:
ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտը հավանություն է տվել Վրաստանին 75 միլիոն դոլար գումարի Javelin հակատանկային հրթիռային համալիրների եւ արձակման կայանքների վաճառքներին, մատակարարումների վերաբերյալ վերջնական որոշումը կընդունի ԱՄՆ-ի Կոնգրեսը:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հերմինե Նաղդալյանի հեռախոսային խոսակցությունների համար գանձվող գումարի չափը և դրա հետևանքները սկսել են մտահոգել ԱԺ աշխատակազմին:
Սիլիկյան թաղամասի (հայտնի է «Երրորդ գյուղ) 3-րդ փողոցի 39 տան բնակչուհի Իրինա Հովհաննիսյանն արդեն 25 տարի է՝ ամուսնու և երկու որդիների հետ ապրում է այս հասցեում։
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Արիաննե Բո Կնուպպե Կաոիլն նշանակվել է վարչապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ ժամանել է Հայաստան։ Նա Երևան է եկել Բաքվից, որտեղ ուշագրավ հայտարարություններ է արել։ Նախ՝ Լավրովն ասել է, որ չնայած ռուս-ամերիկյան լուրջ տարաձայնություններին, Մինսկի խմբում ռուս-ամերիկյան գործակցությունը չի տուժել, և Մոսկվան Ղարաբաղյան խնդրում ունի նույն դիրքորոշումը, ինչ և Փարիզն ու Վաշինգտոնը:
ԱՄՆ-ի Տեխասի նահանգում նոյեմբերի 20-ին կործանվել է T-38 ուսումնավարժական ինքնաթիռը, օդաչուներից մեկը զոհվել է, մյուսը տուժելէ եւ հոսպիտալացվել:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ընտրարշավի խոստումներից մեկը ԱՄՆ-Մեքսիկա սահմանին պատի կառուցումն էր: Պատի նախատիպերն արդեն պատրաստ են, սակայն շատերին դեռ հուզում է այն հարցը, թե արդյո՞ք պատն անհրաժեշտ է:
Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը չի հրաժարվել ԿԺԴՀ-ին անմշակ նավթի մատակարարումները լիովին դադարեցնելու հարցում Չինաստանին համոզելու գաղափարից:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ նոյեմբերի 21-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Նախօրեին ահասարսուռ դեպք է գրանցվել Էջմիածնում. գերեզմանատանը հայտնաբերվել է 55-ամյա տղամարդու դի կախված և կիսաայրված։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ նոյեմբերի 21-ին պլանավորում է սիրիական կարգավորումը քննարկել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի, իսկ այնուհետեւ մերձավորարեւելյան տարածաշրջանի երկրների ղեկավարների հետ, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանդես է եկել Բունդեսթագի նոր ընտրություններ անցկացնելու օգտին:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Կիրակի օրը, Երևանի Արաբկիր թաղամասում, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը իր աղջիկների հետ զբոսնում էր մարդաշատ փողոցում:
Արցախի Հանրապետությունում ծնելիության և բազմազավակության խթանման պետական ծրագրի շրջանակներում ընթացիկ տարվա ընթացքում պետբյուջեի միջոցների հաշվին իրականացվել է բնակարանների կառուցում, վերանորոգում, գնում և տրամադրում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում եթե նախկինում ուղևորափոխադրման ոլորտը համարվում էր ամենաշահութաբերներից մեկը, ապա հատկապես միջքաղաքային առանձին ուղղություններ գնալով դառնում են վնասակար:
Ռուսաստանի եւ Սիրիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Բաշար Ասադը նոյեմբերի 20-ի երեկոյան Սոչիում կայացած հանդիպմանը համաձայնել են, որ Սիրիայում ռազմական գործողությունը մոտենում է ավարտին եւ այժմ հարկավոր է անցնել քաղաքական գործընթացներին:
Փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է հարևանի հետ, որի ժամանակ էլ խեղդամահ է արվել:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 20–ին աշխարհում նշվում է Երեխաների համաշխարհային օրը, որը նաև «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի ընդունման օրն է: Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում անելիքները շատ են՝ փաստում են երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կառույցների ղեկավարները:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից կատարված բազմապիսի չարաշահումների դեպքերով բացահայտումները շարունակվում են:
40-ամյա կինն սպանել է իր նորածնին։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. « Վանաձորի ավագանու շուրջ վերջին զարգացումներն անակնկալ անվանելը միամտություն կլինի: Առավել մեծ անակնկալ էր, որ «Հայկական վերածնունդ» կուսացությունը, նույն ինքը «Օրինաց երկիրը», ընդդիմադիր կերպարի մեջ կարողացավ մնալ ԱԺ ընտրություններից հետո այսքան երկար՝ մոտ կես տարի:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Առաջիկա Ամանորին ու Ծննդյան տոներին հանգստյան օրերի քանակը չի կրճատվի՝ ի տարբերություն հաջորդ տարվա:
«Ժամանակ» օրաթերթը գրում ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ հարկային ծառայության աշխատակիցները ստուգումներ են կատարել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին պատկանող գազալցակայաններում և հայտնաբերված խախտումների հիման վրա 140 մլն դրամի տուգանք նշանակել:
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ մեր աղբյուրները չեն բացառում, որ 18-ին ԲՀԿ-ն եւս մաս կկազմի կոալիցիային: Իր հերթին նեղ միջավայրում Գագիկ Ծառուկյանն ասել է. «Կառաջարկի Սերժ Սարգսյանը մտնել կոալիցիա՝ կմտնենք, չի առաջարկի՝ մենք չենք բաձրաձայնի։ Անկախ ամեն ինչից՝ բացի Սերժ Սարգսյանից, ես չեմ տեսնում երկրորդ մարդու, որ կկարողանա երկիրը ղեկավարել, Ղարաբաղը պահել»: