
Պուտինն Ասադի հետ հանդիպումից հետո հեռախոսազրույց կանցկացնի Թրամփի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ նոյեմբերի 21-ին պլանավորում է սիրիական կարգավորումը քննարկել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի, իսկ այնուհետեւ մերձավորարեւելյան տարածաշրջանի երկրների ղեկավարների հետ, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ նոյեմբերի 20-ին կայացած հանդիպման ընթացքում Պուտինն ասել է. «Մեր այսօրվա հանդիպման հիման վրա ես կոնսուլտացիաներ կանցկացնեմ այն երկրների ղեկավարների հետ, որոնց մասին հիշատակեցի Աստանայի գործընթացի կապակցությամբ: Արդեն այսօր խոսակցություն է պլանավորված Կատարի Էմիրի հետ, վաղը՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի, այնուհետեւ տարածաշրջանի երկրների ղեկավարների հետ»: