Տաքսիները «խփում են» երթուղային միկրոավտոբուսների գործին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում եթե նախկինում ուղևորափոխադրման ոլորտը համարվում էր ամենաշահութաբերներից մեկը, ապա հատկապես միջքաղաքային առանձին ուղղություններ գնալով դառնում են վնասակար:
Պատճառը միջքաղաքային ուղևորափոխադրում իրականացնող տաքսիներ են, որոնք «խփում են» երթուղային միկրոավտոբուսների գործին: Ընդ որում, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, մարզերում միջքաղաքային տաքսիների բիզնեսը վերածվել է յուրատեսակ մենաշնորհի և պատկանում է քրեական, թաղային հեղինակություններին: Ասել է, թե օրինական գծատերերը ստիպված են պայքարել ինքնահռչակ գծատերերի հետ: Իսկ իշխանությունները՝ ի դեմս ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի, չի էլ փորձում կանոնակարգել ոլորտը:
Արդյունքում, նրանց լուռ թողտվության պայմաններում երթուղային միկրոավտոբուսներով ուղեւորափոխադրում իրականացնող ընկերությունները, որոնցից շատերը վարկերի տակ են, կա՛մ արդեն սնանկացել են, կա՛մ աշխատում են զրոյական շահույթով: «Ժողովուրդ»-ն արդեն տեղեկացրել է, որ Երևան-Իջևան, Երևան-Նոյեմբերյան երթուղային ավտոբուսների գիծը չի գործում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։