
Տեխասում ԱՄՆ-ի օդուժի ինքնաթիռ է կործանվել

ԱՄՆ-ի Տեխասի նահանգում նոյեմբերի 20-ին կործանվել է T-38 ուսումնավարժական ինքնաթիռը, օդաչուներից մեկը զոհվել է, մյուսը տուժելէ եւ հոսպիտալացվել: Այդ մասին ասված է Դել Ռիո քաղաքում ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ռազմակայանի հայտարարության մեջ:
Ավիաաղետը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 16:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 02:00-ին) ռազմակայանից 22 կիլոմետր հյուսիս-արեւմուտք ընկած շրջանում՝ Սան Անտոնիո քաղաքից ոչ հեռու, որը գտնվում է Մեքսիկայի հետ սահմանի մերձակայքում: Տեղում աշխատում են արտակարգ ծառայությունների աշխատակիցները եւ ռազմակայանի ներկայացուցիչները: Տեղի ունեցածի պատճառն առայժմ չի նշվում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: