4 խաղ անընդմեջ հաղթելուց հետո «Մանչեսթեր Յունայթեդը» հսկայական քայլ է արել դեպի Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ: Կկարողանա՞ն մանկունյանցիները լուծել իրենց բոլոր հարցերն այսօր:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետ, Ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը ներկայացրեց վերջին մեկ տարվա ընթացքում իրենց կողմից իրականացրած փոփոխությունները:
Թուրքիայում եղանակային անբարենապաստ պայմանների պատճառով գանձախույզները հայտնվել են Անթալիայի դատարկված լողափերում:
Կամերունը միացել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիային՝ դառնալով այդ միավորման 74-րդ անդամը։
Ռուսաստանի ժողովրդական արտիստ, օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին, որը մահացել է նոյեմբերի 22-ին, կտակ է թողել, որի համաձայն՝ նրա մարմինը պետք է դիակիզվի, իսկ աճյունափոշին բաժանվի երկու մասի եւ հողին հանձնվի Մոսկվայում ու երգչի հայրենիքում՝ Կրասնոյարսկում:
32-ամյա ծննդկանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում որոշում է կայացվել ժամանակավոր դադարեցնել քրեական գործով մեղադրյալ, «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության ավագ մանկաբարձ-գինեկոլոգի պաշտոնավարությունը:
ՀՀ կենտրոնական բանկում նոյեմբերի 22-ին ներակայացվեցին շրջանառության մեջ դրվող 2017 թ. թողարկման «Նոյյան տապան» ՀՀ հավաքորդական թղթադրամները, ինչպես նաև ՀՀ ԿԲ խորհրդի կողմից հաստատված Հայաստանի Հանրապետության 2018թ-ին շրջանառության մեջ ներդրվող երրորդ սերնդի կոմպոզիտային թղթադրամների էսքիզները:
Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ Կրեմլում հուղարկավորված Իոսեֆ Ստալինի մարմինը պետք է տեղափոխվի Վրաստան, «որպեսզի Ռուսաստանի միլիոնավոր բնակիչները ազատ շունչ քաշեն` իմանալով, որ ստալինյան ոգին հեռացել է Ռուսաստանից»:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին ժամը 13:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Հիզեր Նոյերթը պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությանը, որում վերջինս ակնարկել էր Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձի հետ ԱՄՆ-ի կապի մասին:
Հայաստանում մեկնարկել է «Քրիստոնյաների և կրոնական այլ խմբերի անդամների հանդեպ ատելության շարժառիթով հանցագործությունների կանխարգելումը և դրանց հակազդումը. հեռանկարներ ԵԱՀԿ-ից և անդին» խորագրով համաժողովը:
Օրերս ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն հերթական անգամ կանխել է մաքսային կանոնների խախտմամբ զգալի քանակությամբ դեղորայքի ներկրման երկու փորձ:
Նոյեմբերի 22-ին, ժամը 08:04-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գյուրջյան փողոցում՝ «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ-ի մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է ջրափոսի մեջ (մոտ 0.5մ խորությամբ). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Լավրովի այցը սովորական այց էր: Հասկանալի է, որ այն Արցախի հարցի քննարկման համար էր: Այդ քննարկումը եղել է, և ակնհայտ է, որ ոչ մի լուրջ փոփոխություն կամ զարգացում Արցախի հարցում այս փուլում սպասել պետք չէ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 22-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԱՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայողներ Գեղամ Զաքարյանը, Սարգիս Աբրահամյանը, Սարգիս Մելիքյանը հետմահու պարգեւատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով։
ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի հիվանդանոցում նոյեմբերի 21-ին 67 տարեկան հասակում վախճանվել է 1970-ական թվականներին հանրաճանաչ ամերիկացի դերասան եւ երգիչ Դեւիդ Քեսիդին:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով Վանաձորի բնակիչ Վոլոդյա Քոչինյանի սպանության համար մեղադրանք է առաջադրվել Վանաձոր քաղաքի 24-ամյա բնակչին. պարզվել է շարժառիթը:
«Ռոսպրոմբանկի» ղեկավար Սերգեյ Սալոգուբովը ձերբակալվել է այդ կազմակերպության ավելի քան 750 մլն ռուբլի գումարի միջոցների հափշտակման մեղադրանքով:
ԱԺ-ում սկսվել է տարկետման իրավունքը սահմանափակող օրենքի շուրջ քննարկումը` «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության և պատգամավորների ու ԿԳն և ՊՆ ներկայացուցիչների մասնակցությամբ:
«Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը հայտնել է, որ զրահատեխնիկա է փոխադրվում հակաահաբեկչական գործողության շրջան, որն արդեն ավելի քան 16 ժամ ընթանում է Թբիլիսիի արվարձանում:
Նոյեմբերի 17-ին Հայաստանում Ամերիկայի Առևտրի Պալատը (ՀԱԱՊ) «Օպերա Սյութ» հյուրանոցում հրավիրեց իր տարեկան ընդհանուր ժողովը: Ժողովը գլխավորեց ՀԱԱՊ-ի նախագահ՝ Արա Հովսեփյանը: Քննարկման օրակարգում էր տարվա ձեռքբերումները, կազմակերպության զարգացման հեռանկարները և ֆինանսական հաշվետվությունները:
Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագինը 11.4 դրամով թանկացնելու որոշում ընդունեց, սակայն սպառողների համար սակագինը կմնա նույնը:
Հոկտեմբերի 25-ին ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձանց մի շարք խցերից չնախատեսված խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել են 1 «Այֆոն-6», 2 «Այֆոն-5» տեսակի բջջային հեռախոսներ և 2 փոքր թղթե փաթեթներ, որոնց մեջ եղել է ընդհանուրը 12,7 գրամ քաշով կանաչավուն բուսական զանգված, իսկ հոկտեմբերի 28-ին «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Վ. Ս.-ն հիմնարկի վարչական տարածքում տեխնիկատնտեսական աշխատանքներ կատարելուց հետո ենթարկվել է անձնական խուզարկության, որի ընթացքում վերջինիս մոտից հայտնաբերվել է փաթեթավորված կանաչավուն զանգված:
Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին 1 մլրդ եվրո է փոխանցել «Քութայիսի համալսարանական համալիրի» կառուցման համար:
Լոնդոնում վախճանվել է հայտնի օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է երգիչ Դմիտրի Մալիկովը:
Վրաստանի ավտոճանապարհների վարչությունից հայտնում են, որ առատ ձյան հետևանքով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջպետական նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում (Ռուսաստանի Դաշնության սահմանում) արգելված է կցորդով, կիսակցորդով տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
Թուրքիայի իշխանությունների կողմից փակված ընդդիմադիր «Զաման» պարբերականի լրագրող Այշենուր Փարըլդաքը դատապարտվել է 7 տարի և 6 ամիս ազատազրկման:
Ինչպես տեղեկացրել էինք` սեպտեմբերի 30-ին, ժամը 20.45-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Շերամի փողոցի թիվ 18 էլեկտրասյան մոտ վրաերթի էր ենթարկել 1943 թ. ծնված Սաշա Հարությունյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Թուրքիայի մեջլիսի հատուկ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Լեյլա Զանային պատգամավորական մանդատից զրկելու հարցին:
Երրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու 3 զինծառայողների մահվան հանգամանքները։