Բաժիններ՝

Ահասարսուռ դեպք Էջմիածնում. բնակիչը պարտքերի պատճառով կախվել է ու ինքնահրկիզվել

Նախօրեին ահասարսուռ դեպք է գրանցվել Էջմիածնում. գերեզմանատանը հայտնաբերվել է 55-ամյա տղամարդու դի կախված և կիսաայրված։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ դիակը հայտնաբերել է Էջմիածնի քաղաքապետարանի «Բարեկարգում տնօրենության» աշխատակիցները։

Ահազանգով դեպքի վայր մեկնած իրավապահները «Պետ տնկարան» կոչվող տարածքում գտնվող գերեզմանատանը հայտնաբերել են նույն քաղաքի 55-ամյա բնակչի դին։ Նախնական վարկածով՝ վերջինս գերեզմանի տանիքի ամրակից մետաղալարով կախվել և ինքնահրկիզվել է։

Նրա հագուստի գրպանում հայտնաբերվել է գրություն, համաձայն որի՝ ինքնասպանությունը գործել է կուտակված պարտքերի պատճառով: Դեպքի հանգամանքները պարզվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930