Եվրամիության խորհուրդը նոյեմբերի 20-ին հավանություն է տվել Շենգենի գոտու սահմաններում երրորդ երկրների քաղաքացիների մուտքի-ելքի, ինչպես նաեւ նրանց կողմից Շենգեն մուտքի մերժումների ստացման ավտոմատ գրանցման համակարգը Եվրամիությունում գործողության մեջ դնելու դիրեկտիվի նախագծին:
Զիմբաբվեի համալսարանի ուսանողները երկրի մայրաքաղաք Հարարեում բոյկոտում են պարապմունքները եւ հրաժարվում քննությունները հանձնել այնքան ժամանակ, քանի դեռ երկրի նախագահ Ռոբերտ Մուղաբեն չի հրաժարվել իր պաշտոնից:
Նոյեմբերի երրորդ հինգշաբթին Ֆրանսիայում, ինչպես նաև աշխարհի շատ այլ վայրերում նշվում է ավանդական «Beaujolais Nouveau» («Բոժոլե նուվո») գինու տոնը: Ֆրանսիայում տոնակատությունների մեկնարկը տրվում է Բոժոյում, որտեղ գինեգործները շրջում են քաղաքի փողոցներով՝ ավանդական կոստյումներով և խաղողի թփերից պատրաստած ջահերով:
Անվտանգության ծառայությունները նոյեմբերի 20-ին Ցյուրիխում ԱՄՆ-ի հյուպատոսության անձնակազմին տարահանել են այն բանից հետո, երբ շենքի նախասրահում պլաստիկե կասկածելի փաթեթ են հայտնաբերել:
Անգլիական «The Sun» հանդեսն անդրադարձել է Հայաստանի ազգային թիմի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Եղիսաբեթ Երկրորդ թագուհուն եւ նրա ամուսնուն՝ Էդինբուրգի դուքս արքայազն Ֆիլիպին շնորհավորել է ամուսնության 70-ամյակի կամ այսպես կոչված պլատինե հարսանիքի կապակցությամբ, որը միապետական զույգը նշում է նոյեմբերի 20-ին։
Նոյեմբերի 21-ից 24-ը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով լինելու է Ֆրանսիայի Հանրապետության մայրաքաղաք Փարիզում, նախարար Տոնոյանը գործուղման է մեկնել Ֆրանսիայի Ներքին գործերի նախարարությունից ստացված հրավերով:
Ի կատարումն ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի 2017թ. աշխատանքային պլանի` ՀՀ ՊՆ ներկայացուցիչները նոյեմբերի 22-ից 23-ը Մոսկվայում կմասնակցեն ավիացիայի թռիչքների ապահովման համագործակցության զարգացման հարցերով աշխատանքային խմբի նիստին:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը բնական է համարում, որ Ռուսաստանն ուզում է ընդլայնել ԵԱՏՄ-ն՝ դրա մեջ ներգրավելով նաև Ադրբեջանին։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Վ.Բաղդասարյանը նշեց, որ ՌԴ-ն չի ուզում բաց թողնել Ադրբեջանին, քան որ կարծում է, որ մի օր հաշտություն է լինելու։
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ, մեկ անձ ձերբակալվել է։
Սիրիական ազգային երկխոսության Կոնգրեսի մասնակիցների կազմը պետք է առավելագույնս ներկայացուցչական լինի:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում միջնորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի փոփոխության մասին առաջարկները կարող են օգտագործվել որպես «սփոյլերներ»:
Նոյեմբերի 21-ին Շիրակում, Արագածոտնում, Արարատում և Արմավիրում, 22-23-ը՝ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:
Ղրղզստանի նախագահի պաշտոնում աշխատանքն ավարտած Ալմազբեկ Աթամբաեւը նոյեմբերի 20-ին կայացած ամփոփիչ մամուլի ասուլիսում իր ժամացույցը նվիրել է տեղական թերթի լրագրողին։
Վ.Բաղդասարյանի խոսքով՝ Սահմանադրության և ՏԻՄ օրենքի հակասությունն ԱԺ խնդիրն է, այժմ ինչ կատարվում է, համահունչ է Սահմանադրությանը, իսկ լեգիտիմության ճգնաժամ չկա, քանի որ ավագանին շարժվել է ՏԻՄ օրենքով։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում առաջընթացի հնարավորություն է տեսնում:
«ՀՀ առողջապահության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները, ներառյալ՝ փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը և նախարար Լևոն Ալթունյանը, մեղմ ասած, իրականությունից հեռու տեղեկատվություն են տարածում՝ «Գարդասիլ» պատվաստանյութը ներդնելու հիմնավորումները տալիս»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց վերլուծաբան, փորձագետ Հայկ Նահապետյանը:
Անգելա Մերկելը պետք է թողնի ԳՖՀ-ի կանցլերի պաշտոնը Գերմանիայի նոր կոալիցիոն կառավարության կազմավորման շուրջ նախնական բանակցությունների ձախողվելուց հետո:
Նախօրեին ինքնասպանության փորձի նոր դեպք է արձանագրվել Նաիրիի տարածաշրջանում:
«ՀՅԴ-ի խիղճը կտրուկ տարբերվում է մյուսների խղճից։ Մենք թվարկեցինք այն իրողությունները, որ այսօր նկատելի են, և առաջին արդյունքները կան: Մյուսներին կարող եք հարցնել խղճի մասին, թե ինչպե՞ս էին, եթե ոչ՝ փառաբանում, ապա՝ կողմ քվեարկում նախորդ որոշ կառավարությունների բյուջեին, և ինչ դրական ցուցանիշներ կային»:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոսի հանդիսապետությամբ նոյեմբերի 19-ին Լիբանանում սուրբ և անմահ պատարագով տեղի ունեցավ հայ գրքի համահայկական 38-րդ ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը։ Հանդիսությանը ներկա էին Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպան տիար Սամուել Մկրտչյանը, միաբան հայրեր, մտավորականներ և ընթերցասեր մարդիկ։
Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի ստորագրումը լավ օրինակ կլինի ԵԱՏՄ մյուս անդամների, ինչպես նաև միության համար:
Ռուսաստանում այսօր՝ նոյեմբերի 20-ին, տեղի ունեցած վթարի հետեւանքով մահացած Արթուր Մելիքյանը եւ վնասվածքներ ստացած Սոֆիկ Մելիքյանը Կոտայքի մարզից էին, ՌԴ էին մեկնել արտագնա աշխատանքի:
«Նոյեմբերի 10-ի Սահմանադրական դատարանի որոշումն արձանագրեց, որ Վանաձորի ավագանու՝ 2016 թվականի մարտից այս կողմ իրականացվող նիստերը հակասահմանադրական են: Այսինքն՝ դե յուրե ավագանու նիստեր տեղի չեն ունեցել, իսկ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 23-րդ հոդվածի հինգերորդ կետով իմպերատիվ կերպով պահանջվում է, որ ավագանին լուծարվի այն պարագայում, երբ 6 ամիս անընդհատ նիստեր չեն գումարվել»:
Առողջապահության և զբոսաշրջային անվտանգության «International SOS» կազմակերպությունը հրապարակել է այն երկրների ցանկը, որոնք 2018թ. առավելապես վտանգավոր կլինեն զբոսաշրջիկների համար: Այս մասին գրում է Ermenihaber.am-ը:
Նոյեմբերի 20-ին, ժամը 09:43-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Գողթ գյուղի վերջնամասում տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նոյեմբերի 19-ին, ժամը 21:13-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Աչաջուր գյուղում այրվում է անասնակեր:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում քննվում է զանգվածային անկարգությունների հոդվածով դատապարտված Արարատ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանի բողոքը:
Ղրղզստանի նախագահի պաշտոնը թողնող Ալմազբեկ Աթամբաեւն իր եզրափակիչ մամուլի ասուլիսում ներողություն էխնդրել բոլոր նրանցից, ում նեղացրել է։
2017 թվականի հունվար-հոկտեմբերին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ՀՀ տնտեսական ակտիվությունն աճել է 7%-ով