Հայ-Ռուսական համալսարանի ասպիրանտ Հովակիմ Գրաբսկին Բեռլինում կայացած «Falling Walls» ամենամյա գլոբալ ֆորումին հանդես է եկել հակաբիոտիկների նկատմամբ կայունության խնդրին վերաբերող զեկույցով:
Իշխող Հանրապետական կուսակցության կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն բավարարված է կառավարության աշխատանքով։ Այս մասին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը. «Մեզ բավարարում և գոհացնում է կառավարության աշխատանքը, որի պատասխանատվությունը նաև մենք ենք կիսում»:
ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Էդուարդ Շարմազանովը նոյեմբերի 20-ին հանդիպել է Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Բոլեսլավ Պիրշտուկի հետ:
Թենիսի տարվա ամփոփիչ ATP մրցաշարի հաղթող է դարձել Գրիգոր Դիմիտրովը:
Նոյեմբերի 20-ին, ժամը 08:59-ին տեղեկություն է ստացվել, որ ՌԴ Կրասնոդար-Արմավիր ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար. զոհերի և տուժածների մեջ կան ՀՀ քաղաքացիներ:
Թուրքիայի հասարակական-քաղաքական գործիչ Րաֆֆի Հերմոն Արաքսն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ Թուրքիայում վերջին շրջանում շատ արագ առաջխաղացումներ են լինում. ««Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ որոշ քաղաքապետների կուսակցությունը ստիպեց հրաժարական տալ։ Դա Թուրքիայի պատմության մեջ չլսված բան էր։ ԱԶԿ-ն, որն ի սկզբանե ասում էր, թե հակաիթթիհատական է, դեմ է քեմալիստներին, բայց Աթաթուրքի մահվան օրն ամբողջ Թուրքիայում հարգանքի տուրք էին մատուցում նրան»։
Ինդոնեզիայի Կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովը ձերբակալել է խոհրդարանի խոսնակ Սետիա Նովանտոյին, որը կասկածվում է պետբյուջեից մոտավորապես 170 մլն դոլարի հափշտակման մեջ:
ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի համագործակցությունը չի տուժել երկու երկրների հարաբերությունների ընթացիկ վիճակից:
Ֆրանսիայի ռազմածովային ուժերի La Fayette դասի հրթիռակիր «անտեսանելի ֆրեգատը» մտել է Սեւ ծովի ջրատարածք:
Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է խրախուսել պարտաճանաչ հարկ վճարողներին: ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր է շնորհել ևս 10 հարկ վճարողի: Դիմում ներկայացրած բիզնեսի 15 ներկայացուցիչներից 5-ը չեն համապատասխանել սահմանված չափանիշներին:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Վանաձորի բնակիչ Վոլոդյա Քոչինյանի սպանության դեպքի առթիվ։ Ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են սպանության մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Այսօր՝ նոյեմբերի 20-ին, լարված ու պայթյունավտագ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում:
Թուրքիայում 1920-ական թվականներին գործող, ազգային փոքրամասնություններին պատկանող 138 դպրոցից այսօր միայն 24-ն է մնացել: Թուրքական «Հյուրիյեթ» պարբերականը անդրադարձել է երկրում գործող ազգային փոքրամասնություններին պատկանող դպրոցների վիճակին և արձանագրել, որ դրանցից շատերը այսօր փակման վտանգի առաջ են:
ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ` ՓԾ փրկարարական ուժերի և քաղաքացիական պաշտպանության վարչություններում, ինչպես նաև Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունում:
Թուրքիայի Ազգային մեծ ժողովում նոյեմբերի 20-ին կընտրեն մեջլիսի խոսնակի:
Ուկրաինայի արեւելքում շարունակվող հակամարտության կողմերը պետք է քաղաքական կամք դրսեւորեն, որպեսզի հաղթահարեն Մինսկի համաձայնությունների իրագործման հետ կապված ճգնաժամը:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից բավարարվել է անձի մասին արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով զգալի չափերով գույք հափշտակելու մեջ մեղադրվող ամբաստանյալի նկատմամբ ազատազրկում պատիժը պայմանականորեն չկիրառելու առաջին ատյանի դատարանի դատավճիռը բեկանելու և փոխելու վերաբերյալ գործով մեղադրող դատախազի վերաքննիչ բողոքը:
Բեռնարդ Քուշները՝ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության համահիմնադիրը, միանում է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին, որն ընտրում է ամենամյա մրցանակի հավակնորդներին եւ դափնեկրին:
Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 19-ին, ժամը 18.15-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և Թումանյանի բաժին բերման է ենթարկվել 1989 թ. ծնված Լևոն Զ.-ն։
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերն ինքնավար ստորջրյա ապարատներ են ուղարկել արգենտինական «Սան Խուան» կորած սոզանավի որոնումների համար:
Ըստ բժիշկներից ստացված տեղեկության տուժածի առողջական վիճակը գնահատվում է բավարար:
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհին եւ նրա ամուսինը՝ Էդինբուրգի դուքս Ֆիլիպը, նոյեմբերի 20-ին նշում են այսպես կոչված պլատինե հարսանիքն, ինչպես անվանվում է ամուսնության 70-ամյակը:
Նոյեմբերի 19-ին, ժամը 1.05-ին, ոստիկանության Տարոնի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 1984 թ. ծնված Վոլոդյա Քոչինյանի դիակը` որովայնի կտրած-ծակած վնասվածքով:
Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուղաբեն ZBC պետական հեռուստաալիքի եթերում ելույթ է ունեցել ճառով, որտեղ հայտարարել է, թե կմնա նախագահ՝ չնայած իր վրա գործադրվող ճնշմանը:
Գերմանիայի Ազատ դեմոկրատական կուսակցությունը հայտարարել է Բունդեսթագի սեպտեմբերյան ընտրություններից հետո կառավարող կոալիցիայի ձեւավորման շուրջ Անգելա Մերկելի պահպանողականների եւ «կանաչների» հետ փոխզիջման հասնելու անհնարինության մասին եւ լքել է բանակցությունները:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 19-ին աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիայի Հանրապետություն:
Նոյեմբերի 19-ին՝ ժամը 23:17-ին, ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Կ. Դեմիրճյան փողոցի թիվ 10 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նոյեմբերի 19-ին` ժամը 23։33-ին, տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Սանկտ Պետերբուրգ փողոցում՝ արագ սննդի պատրաստման կետի մոտակայքում, այրվում է տնակ: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ նոյեմբերի 20-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Նոյեմբերի 19-ին՝ ժամը 22:46-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավետ Ավետիսյան փողոցի թիվ 36 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: