
ԱԺ բյուջեն հեռախոսային ռեկետի են ենթարկել ԱԺ այլ պաշտոնյաներ ևս. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հերմինե Նաղդալյանի հեռախոսային խոսակցությունների համար գանձվող գումարի չափը և դրա հետևանքները սկսել են մտահոգել ԱԺ աշխատակազմին:
Աշխատակազմում պարզել են, որ եթե մայիսին Նաղդալյանի հեռախոսային խոսակցությունների գումարը 2 մլն է եղել, ապա մյուս ամիսների ծախսերը ևս պակաս չեն եղել:
ԱԺ բյուջեն նման հեռախոսային ռեկետի են ենթարկել ԱԺ այլ պաշտոնյաներ ևս, որոնց անունները չեն հրապարակվում: ԱԺ աշխատակազմում մտավախություն ունեն դրա արդյունքում իրենք հերթական անգամ չեն ստանա ամանորյա տոների առթիվ տրվող պարգևավճարը, և մտադիր են ստորագրահավաք սկսել՝ պահանջելով, որ սահմանված չափից ավելի օգտագործված գումարները գանձվեն պատգամավորների աշխատավարձից, որպեսզի չստացվի այնպես, որ հերթական անգամ ազգի շարքային անդամները տուժեն ընտրյալների գործունեության արդյունքներից»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: