Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Պաշտպանության նախարարը շրջում է առանց թիկնապահների. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Կիրակի օրը, Երևանի Արաբկիր թաղամասում, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը իր աղջիկների հետ զբոսնում էր մարդաշատ փողոցում: «Փաստի» թղթակիցը, նկատելով նրանց, ուշադիր փնտրեց թիկնապահներին: Ոչ մի թիկնապահ չկար: Իհարկե, սա «աշխարհացունց» միջադեպ չէր, սակայն Հայաստանում ժողովրդի աչքը սովոր է, որ բարձրաստիճան պաշտոնյաներն ու բիզնեսմենները զինված թիկնապահների «ոհմակով» շրջեն: Ինչպես ասում են՝ «мелочь, но приятно»:
Երեկոները, իր երկու ընկերների հետ, միշտ՝ առանց թիկնապահների, Օպերայի տարածքում ժամանակին զբոսնում էր նաև ԱԱԾ նախկին պետ, գեներալ Գորիկ Հակոբյանը: Մեկ ուրիշ պաշտոնյա էլ էր ուզում նմանակել նրան, բայց չէր ստացվում: Խոսքը Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի մասին է: Ներսիկի դեպքում երեք-չորս կարմիր բերետավորներ նրան հսկում էին 6-7 մետր հեռավորությունից, ինչը չէր կարող վրիպել անցորդների աչքից»։