Apple ընկերությունը ցուցադրեց iMac Pro-ն դեռևս ամռանը՝ WWDC 2017-ի ընթացքում: Սակայն այն դեռևս չի հայտնվել վաճառքում: Մոտ օրերի ընթացքում այն արդեն կլինի օնլայն վաճառքում: Ընկերությունն արդեն իսկ սկսել է ցուցադրել համակարգիչը միջոցառումների ընթացքում:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հոկտեմբերի 31-ին խոստովանել է, որ աղոթքի ժամանակ երբեմն ննջում է։
Mashable-ը փորձարկել է, թե ինչպես է աշխատում iPhone-ի դեմքը ճանաչելու համակարգը երկվորյակների դեպքում:
Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հաջորդ եռակողմ հանդիպումը կկայանա 2018թ-ին Ռուսաստանում:
Թուրքիան աշխարհում 3-րդ հորիիզոնականն է զբաղեցնում երեխաների շահագործման դեպքերի քանակով: Թուրքական «Sözcü» թերթի կայքի տեղեկացմամբ՝ այս մասին հայտարարել է Անթալիայի «Երեխաների շահագործման դեմ պայքարի և երեխաների իրավունքների պաշտպանության կենտրոնի» (ÇOCUKÇA) նախագահ Բուղրա Խան Օղուզը:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի նոյեմբերի 2-ից Երևան քաղաքի Աճառյան և Մարշալ Բաբաջանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի խաղաց Հունգարիայի թիﬕ հետ:
Հայաստանում շմոլ գազից թունավորումների թիվն այս տարի աճել է: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից տեղեկացրին, որ 2017 թվականի հունվարի 1-ից հոկտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում շմոլ գազից թունավորումների 276 դեպք է գրանցվել:
Դեռևս 2013 թ. օգոստոսին ես մի հոդված էի գրել՝ «Արցախ այցելողների Բաքվի սև ցուցակը օգտակար է Հայաստանին, վնասակար՝ Ադրբեջանին» վերնագրով, լուսաբանելով ադրբեջանցի պաշտոնյաների տխմարությունը՝ մարդկանց սև ցուցակում ընդգրկելու համար, որոնք առանց Ադրբեջանի թույլտվության այցելում են Արցախ:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին ռուսաստանցի իր գործընկեր Վլադիﬕր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Սիրիայի հարցում ռուս-իրանական համագործակցությունը կշարունակվի ﬕնչև ահաբեկչության նկատմամբ հաղթական ավարտ:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 2-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի՝ Ռոստոմի, Տոլստոյի, Աղյուսագործների, Արհեստավորների 1-ին փողոցների, Զավարյան 20-ից 64, Քաջազնունի 16-ից 110, Նար-Դոսի 30-ից 145, Քրիստափորի 10-ից 140, Խորենացի 47/7 համարների ջրամատակարարումը:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել ՅՈւՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 39-րդ նստաշրջանում։
Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտին նվիրաբերվել է բացառիկ արժեք ներկայացնող գորգ: Այն Հայոց ցեղասպանության թանգարանին է նվիրաբերվել Ասպետ Համալյանի (կտակատար) և Լիբանանում Հայաստանի դեսպանատան միջոցով՝ համաձայն բեյրութաբնակ բժիշկ Հրայր-Մկրտիչ Սրապյանի կտակի:
Շատերը կարծում են, թե արագ նիհարելու համար հարկավոր է բաց թողնել ընթրիքը։ Սա մոլորություն է, որը կխանգարի ոչ միայն ավելորդ քաշից ազատվելուն, այլև կվնասի առողջությանը։
Մի քանի տարի անց սա արդեն փող չի լինի: «Յուվենթուսն» ապրիլին երկարաձգեց պայմանագիրը Պաուլո Դիբալայի հետ, բայց արդեն կես տարի անց մտածում է նոր պայմանագրի մասին: Ղեկավարությունը շնորհակալություն կհայտնի արգենտինացուն 2017-18թթ. մրցաշրջանի հզոր մեկնարկի համար և նրա աշխատավարձը կբարձրացնի տարեկան 7 միլիոնից՝ մինչև 11 մլն եվրո:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին պաշտոնազրկման ենթարկելու պահանջով հանրագիրը 10 օրում ավելի քան մեկ միլիոն ձայն է հավաքել:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության իրականացրած վերահսկողության արդյունքում պարզվել է, որ անհատ ձեռնարկատեր Արամ Ամիրաղյանի լիմոնադի արտադրամասում (Նոյեմբերյան) խախտվել են սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջները:
Նախագահ Թրամփի քարոզարշավի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորթին և նրա գործընկեր Ռիք Գեյթսին ներկայացվել են մեղադրանքներ հատուկ հետաքննող Ռոբերտ Մյուլլերի վարած հետաքննության շրջանակում՝ կապված Ռուսաստանի կողմից 2016 թվականի ամերիկյան ընտրություններին ներգրավված լինելու փաստի հետ: Վերջիններս չեն ընդունում իրենց առջև առտաջ քաշած մեղադրանքները:
Իտալացին հպարտություն ունի: «Լեսթերը» ձախողեց 2017-18թթ. մրցաշրջանի մեկնարկը և հեռացրեց Քրեյգ Շեքսպիրին: Ինչպես հաղորդում է Corriere dello Sport-ը, «աղվեսները» ցանկացել են վերադարձնել Ռանիերիին, բայց լսել են. «Ոչ, շնորհակալություն»:
Հարգելի քաղաքացիներ, ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Երևան քաղաքի Ավագ Պետրոսյանի փողոցում և Տպագրիչների փողոցի ու դեպի Վարդանանց փողոց երթևեկության ուղղությամբ նրա շարունակությունը հանդիսացող Վարդանանց փակուղու հատվածներում մշտապես առաջանում են տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներ և որոշ դեպքերում՝ խցանումներ:
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել են ԻԻՀ քաղաքացուց խոշոր չափերի գումար հափշտակելու հանգամանքները: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի բնակչին:
Կատալոնիան դեռ չի պարտվել, սակայն իսպանական կառավարությունը շատ լավ վերահսկում է կատալոնացիներին, և արդյունքը տեսանելի կլինի դեկտեմբերի 21-ին՝ ընտրությունների ժամանակ, երբ ձևավորվի կատալոնական կառավարությունը:
Հայաստանը շարունակելու է գինեգործության և կոշիկի արտադրության ոլորտների զարգացման ուղղությամբ քայլերի իրականացումը: Այդ մասին «Россия 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Լրագրողը նշել է, որ մինչ այժմ մեր երկիրը հայտնի է եղել իր կոնյակով, սակայն գտնվելով Հայաստանում՝ բացահայտել են հայկական գինին և կատակելով ՀՀ Նախագահին հարցրել. «Ինչո՞ւ էիք այսքան ժամանակ թաքցնում այն մեզնից»:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են քննվում ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ ստացված հաղորդումների հիման վրա:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն արտահայտվել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի խաղում «Բենֆիկայի» նկատմամբ տարած հաղթանակից հետո:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի և երկրի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի միջև ընդհարում է տեղի ունեցել: Այդ մասին հայտնել է Կիևի LIGA.net պորտալը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կարգադրել է հետաքննություն անցկացնել նախարարների կաբինետի քարտուղարության ղեկավար Դամիան Գրինի նկատմամբ՝ կառավարող Պահպանողական կուսակցության աշխատակցուհիներից մեկի հանդեպ նրա սեռական ոտնձգությունների վերաբերյալ պնդումերի ֆոնին:
Հայաստանի զինուժը մեր պետության ամենակարևոր ատրիբուտներից է, այն կոչված է պաշտպանելու մեր ժողովրդի ինքնիշխանությունն ու անվտանգությունը: Այս մասին ռուսական Вести-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Երևան քաղաքի Ղազար Փարպեցու փողոցում և Պուշկինի ու Արամի փողոցների նրան հարակից հատվածներում մշտապես առաջանում են տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներ և որոշ դեպքերում՝ խցանումներ:
Հոկտեմբերի 31-ին Նյու Յորքում չարագործը բեռնատար-պիկապով մեծ արագությամբ մի քանի թաղամաս է անցել հեծանվորդների համար առանձնացված գոտիով, որը ավտոճանապարհից բաժանված է արգելապատնեշով, եւ վրաերթի ենթարկել բոլոր նրանց, ովքեր հանդիպել են իր ճանապարհին: