Բաժիններ՝

Մեծ Բրիտանիայի նախարարների կաբինետի քարտուղարության ղեկավարը հայտնվել է սեռական սկանդալում

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կարգադրել է հետաքննություն անցկացնել նախարարների կաբինետի քարտուղարության ղեկավար Դամիան Գրինի նկատմամբ՝ կառավարող Պահպանողական կուսակցության աշխատակցուհիներից մեկի հանդեպ նրա սեռական ոտնձգությունների վերաբերյալ պնդումերի ֆոնին:

Նոյեմբերի 1-ին այս մասին հայտնել է Press Association գործակալությունը: Նոյեմբերի 1-ին ավելի վաղ The Times թերթը հրապարակել է 31-ամյա Քեյթ Մալթբիի՝ բրիտանացի պահպանողականների Bright Blue վերլուծական կենտրոնի աշխատակցուհու խոստովանությունները: Նրա պնդումների համաձայն՝ 61-ամյա Գրինը ձեռքն իր ծնկին է դրել 2015 թվականին գարեջրատանը կայացած իրենց հանդիպման ժամանակ, իսկ մեկ տարի անց իրեն անպարկեշտ sms-հաղորդագրություն է ուղարկել:

Գրինն արդեն հերքել է իր հասցեին Մալթբիի բոլոր մեղադրանքները՝ դրանք որակելով «ստահոդ և խիստ վիրավորական»: Մեծ Բրիտանիայի նախարարների կաբինետի քարտուղարության ղեկավարն այս պահին ամենաբարձրաստիճան քաղաքական գործիչն է, որին սեռական ոտնձգությունների մեղադրանքներ են ներկայացվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս