
«Տարել ենք 4 հաղթանակ և դեռ փլեյ-օֆֆում չե՞նք». Ժոզե Մոուրինիո

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն արտահայտվել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի խաղում «Բենֆիկայի» նկատմամբ տարած հաղթանակից հետո:
«Մենք դեռ դուրս չե՞նք եկել փլեյ-օֆֆ: Տարել ենք 4 հաղթանակ, և դա բավարար չէ՞: Մենք պետք է այդ միավորը հավաքենք մնացած երկու խաղում: Ես առավել քան ուրախ եմ: Մենք շատ ուժեղ փոխել էինք կազմը՝ թույլ տալով խաղալ տղային ակադեմիայից (20-ամյա Մակտոմինի): Մենք խփեցինք 2 գնդակ, բաց չթողեցինք, հավաքեցինք 3 միավոր, գումար աշխատեցինք ակումբի համար և խուսափեցինք վնասվածքներից:
Մարսիալը խփում է 11-մետրանոցները, բայց այսօր նա չխփեց, իսկ երկրորդի դեպքում նա դաշտում չէր: Լուկակուն և Էրերան ուրախ կլինեին իրենց վրա վերցնել պատասխանատվությունը: Բայց իմ ընտրությունը կանգնեց Բլինդի վրա: Դա իմ որոշումն էր»,- ասել է Մոուրինիոն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը