Բաժիններ՝

«Յուվենթուսը» Պաուլո Դիբալայի համար կսահմանի 230 մլն եվրոյի չափով հրաժարագին

Մի քանի տարի անց սա արդեն փող չի լինի: «Յուվենթուսն» ապրիլին երկարաձգեց պայմանագիրը Պաուլո Դիբալայի հետ, բայց արդեն կես տարի անց մտածում է նոր պայմանագրի մասին: Ղեկավարությունը շնորհակալություն կհայտնի արգենտինացուն 2017-18թթ. մրցաշրջանի հզոր մեկնարկի համար և նրա աշխատավարձը կբարձրացնի տարեկան 7 միլիոնից՝ մինչև 11 մլն եվրո:

Ինչպես հաղորդում է Calcio News 24-ը, դրան ավելացրած՝ «Յուվեն» ուզում է 230 մլն եվրոյի չափով հրաժարագին սահմանել Դիբալայի համար, որն 8 մլն եվրոյով ավելի է վճարված ՊՍԺ-ի կողմից Նեյմարի համար վճարված ռեկորդային գնից:

Իտալիայի առաջնության 2017-18թթ. մրցաշրջանի 11 խաղերում Դիբալան խփել է 11 գնդակ՝ այնքան, ինչքան ամբողջ նախորդ մրցաշրջանի ընթացքում: Ամռանը «Յուվենթուսը» 23-ամյա հարձակվողին չվաճառեց «Բարսելոնային» 160 մլն եվրոյի դիմաց:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս