
ՌԴ, Իրանի և Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպումը կկայանա 2018թ-ին Ռուսաստանում

Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հաջորդ եռակողմ հանդիպումը կկայանա 2018թ-ին Ռուսաստանում: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին Թեհրանում կայացած եռակողմ գագաթնաժողովից հետո:
«Նախագահ Պٳուինն առաջարկել է հաջորդ հանդիպումն անցկացնել Ռուսաստանում, և ﬔնք համաձայնել ենք: Հայտարարում ենք, որ հաջորդ գագաթնաժողովը կկայանա հաջորդ տարի Ռուսաստանում»,- ասել է Ռոհանին:
Նմանատիպ ձևաչափով առաջին հանդիպումը կայացել է 2016թ-ին Բաքվում: