
Ինչպե՞ս է աշխատում iPhone-ի Face ID-ն երկվորյակների դեպքում

Mashable-ը փորձարկել է, թե ինչպես է աշխատում iPhone-ի դեմքը ճանաչելու համակարգը երկվորյակների դեպքում:
Հիշեցնենք, որ iPhone X-ի հիմնական նորարարությունը դարձավ Face ID-ին, որը ճանաչում է հեռախոսի տիրոջը դեմքի միջոցով: Սմարթֆոնը ստեղծում է տիրոջ դեմքի մոդելը և հետագայում համեմատում է դա այն մարդու դեմքի հետ, ով ցանկանում է միացնել հեռախոսի դիսփլեյը:
iPhone X-ը ճանաչում է տիրոջն անգամ այն դեպքում, երբ վերջինս սկսել է պահել մորուք, ներկել է մազերը, սկսել է կրել ակնոց, կամ փոխել է սանրվածքը: Apple-ում նշում են, որ այս համակարգը սխալվում է միլիոնից 1 դեպքում: Սակայն, այս հավանականությունը մեծանում է, երբ սմարթֆոնի տերն ունի երկվորյակ:
Ինչպես պարզեց էքսպերիմենտը՝ սմարթֆոնը չկարողացավ տարբերել երկվորյակներին՝ չնայած արտաքին տեսքի տարբերություններին:
Ավելի վաղ ընկերությունում նշել էին, որ երկվորյակների դեպքում համակարգը կարող է խնդիրներ ունենալ:
Սիրարփի Աղաբաբյան