Թրամփի պաշտոնազրկման հանրագիրը 1 միլիոն ձայն է հավաքել
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին պաշտոնազրկման ենթարկելու պահանջով հանրագիրը 10 օրում ավելի քան մեկ միլիոն ձայն է հավաքել: Այդ մասին գրել է Axios հրատարակությունը: Հանրագրի ստեղծման նախաձեռնողը, հանրագիր, որը հոկտեմբերի 20-ին զետեղվել է needtoimpeach.com կայքում, եղել է միլիարդատեր եւ քաղաքական ակտիվիստ Թոմ Սթայերը:
«Դոնալդ Թրամփը մեզ կանգնեցրել է միջուկային պատերազմի եզրին, նա խոչընդոտել է արդարադատությանը եւ փողեր վերցրել այլ երկրների կառավարություններից: Մենք պետք է կազմակերպենք այդ վտանգավոր նախագահի պաշտոնազրկումը»,- հայտարարում է փաստաթղթի տեքստը: Թրամփը հոկտեմբերի 27-ին իր Twitter-ում մեկնաբանել է Սթայերի մտադրությունները՝ նրան համարելով «ցնդած եւ աննորմալ»:
ԱՄՆ-ի Սահմանադրությունը նախատեսում է նախագահի պաշտոնազրկման հնարավորություն: Դրա համար պետք է ձայների մեծամասնություն հավաքել Ներկայացուցիչների պալատում, ինչից հետո անհրաժեշտ է ապահովել Սենատի անդամների երկու երրորդի ձայները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: