Բաժիններ՝

Երթևեկություն ինչ փոփոխություններ է առաջարկում Ճանապարհային ոստիկանությունը

Հարգելի քաղաքացիներ, ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Երևան քաղաքի Ավագ Պետրոսյանի փողոցում և Տպագրիչների փողոցի ու դեպի Վարդանանց փողոց երթևեկության ուղղությամբ նրա շարունակությունը հանդիսացող Վարդանանց փակուղու հատվածներում մշտապես առաջանում են տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներ և որոշ դեպքերում՝ խցանումներ:

Տրանսպորտային միջոցների հապաղումներից և խցանումներից խուսափելու նպատակով Ճանապարհային ոստիկանության կողմից առաջարկվում է նշված փողոցներում երթևեկությունը կազմակերպել միակողմանի. Ավագ Պետրոսյանի փողոցում՝ Սայաթ Նովա պողոտայից դեպի Թումանյան փողոց ուղղությամբ, իսկ Տպագրիչների փողոցի ու Վարդանանց փակուղու հատվածներում՝ Հանրապետության փողոցից դեպի Վարդանանց փողոց ուղղությամբ:

Հանրային քննարկման համար կից ներկայացվում են առաջարկվող երթևեկության կազմակերպման սխեմաները:

Խնդրվում է առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ դիտողություններն ու առաջարկությունները հասցեագրել [email protected] էլեկտրոնային հասցեին:

ՀՀ ոստիկանություն։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930