5 պարզ սովորություն, որոնք կօգնեն նիհարել
Շատերը կարծում են, թե արագ նիհարելու համար հարկավոր է բաց թողնել ընթրիքը։ Սա մոլորություն է, որը կխանգարի ոչ միայն ավելորդ քաշից ազատվելուն, այլև կվնասի առողջությանը։ Steptohealth.ru-ն գրում է՝ հարկավոր է պարզապես սովորել ճիշտ սնվել, ընտրել որակյալ մթերք։ Մի քանի կանոն, որոնք կօգնեն ճիշտ ընթրել։
Սկսեք ապուրից։ Կարող եք գազարով, նեխուրով, դդումով ապուր պատրաստել։ Բանջարեղենային ապուրները կօգնեն արագ հագենալ։ Նյութափոխանակության համակարգը չի ծանրաբեռնվի, օրգանիզմը կստանա անհրաժեշտ սննդարար նյութեր։
Հարկավոր է ընթրել քնելուց նվազագույնը 2-3 ժամ առաջ։ Վաղ ընթրելու դեպքում օրգանիզմը հասցնում է յուրացնել բոլոր սննդարար նյութերը։ Բացի այդ՝ օրգանիզմը ժամանակ կունենա մթերքը մշակելու համար, և քնելիս տհաճ զգացում չեք ունենա։
Կարևոր է ոչ թե քիչ ուտել, այլ ընտրել ճիշտ սնունդ։ Նիհարելու համար հարկավոր չէ հրաժարվել սնունդից։ Հարկավոր է պարզապես սովորել ճիշտ սնունդ ընտրել։
- Նախապատվությունը տվեք բանջարեղեղին։ Մշակված բանջարեղենն ավելի հեշտ է յուրացվում։
- Ընթրիքին գերադասելի է ձուկ օգտագործել։ Այն սպիտակուցներ, ճարպաթթուներ է պարունակում, որոնք օգտակար են սրտի առողջության համար և օգնում են պահպանել քաշը։
Խուսափեք տապակած մթերքի և սոուսների օգտագործումից։ Այսպիսի մթերքի օգտագործման հետևանքով քաշն արագ ավելանում է. դրա մշակման համար օրգանիզմին երկար ժամանակ է հարկավոր։ Բացի այդ՝ դրանք շատ քիչ քանակով սննդարար նյութեր են պարունակում։ Եթե ցանկանում եք առողջ լինել և խուսափել քաշի ավելացումից, սննդակարգ ներառեք հետևյալ մթերքը.
- Օմեգա-3 ճարպաթթուներով հարուստ մթերք, առաջին հերթին՝ ձուկ
- մրգեր
- վարսակի փաթիլներ
- հանգստացնող թուրմեր՝ պատրաստված խոտաբույսերից
Կարելի՞ է ընթրիքին միրգ օգտագործել։ Խորհուրդ է տրվում երեկոյան ժամերին խուսափել մրգերի օգտագործումից, որոնք դժվար են մարսվում և մեծ քանակով շաքար են պարունակում։ Նույնը վերաբերում է նաև լուրջ ջերմային մշակման ենթարկված մրգերին. մշակման արդյունքում դրանք գրեթե զրկվում են օգտակար հատկություններից։
- Ընթրիքին կարող եք խնձոր օգտագործել, այդ թվում՝ մշակված վիճակում։
- Ուշադրություն դարձրեք տանձին ու պապայային։
- Եթե երեկոյան ժամերին ցանկանում եք բանան ուտել, նախապատվություն տվեք ոչ շատ հասած բանանին։ Բանանը տրիպտոֆան է պարունակում՝ ամինաթթու, որը նպաստում է լիարժեք հանգստին։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը