«Սիրիայի դեմոկրատական ուժեր» զինված կոալիցիայի ջոկատները մոտեցել են Ռաքա քաղաքի արվարձաններին:
Ըստ էության, սա հարձակման նախապատրաստվելու ծայրահեղ քայլ է, առավել ևս, երբ Ղարաբաղը չունի իր սեփական ռազմաօդային ուժերը։ Սա հեշտացնում է Ադրբեջանի գործերը։ Այսինքն՝ հարկավոր է ոչնչացնել ՀՕՊ-ը, և այդ ժամանակ նրանց օդուժը կարող է ազատ գործել՝ ազատելով ցամաքային ուժերի գործողությունները։
Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը երեկ վերջապես հայտարարեց, որ հրաժարական է ներկայացնելու: Երկու օր հետո՝ մայիսի 18-ին որպես Ազգային ժողովի պատգամավոր, նրա լիազորություններն ուժի մեջ են մտնելու: Արտաշատի քաղաքապետի հավանական թեկնածու է համարվում փոխքաղաքապետ Գագիկ Պողոսյանը, որը Հովիկ Աբրահամյանի ազգականն է:
Հայաստանի հանրային ռադիոյի տնօրեն Արման Սաղաթելյանն այսօր աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդ: Այս մասին տեղեկացանք նշված խորհրդից: Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ Սաղաթելյանն ընդգրկված էր Հայաստանի հանրապետական կուսակցության համապետական ցուցակում և պատգամավոր է ընտրվել:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մայիսի 17-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Մայիսի 17-ին, ժամը 02:24-ին տեղեկություն է ստացվել, որ Մ-1 ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է բետոնյա արգելապատնեշին, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հայաստան մուտք գործած ադրբեջանական ծագման խնձորների ապօրինի ներկրումների գործը դեռ շատ ջուր է քաշելու: Երեկ հատուկ քննչական ծառայությունը հայտնել էր, որ աղմկահարույց այս գործով 8 անձի մեղադրանք է առաջադրվել: Նրանց մեջ են մտնում նաև ՊԵԿ պաշտոնյաներ, որոնցից երկուսի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Մայիսի 16-ին և լույս 17-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 60 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 900 կրակոց:
Տավուշի մարզի թվով 27 դպրոցներում ստուգումներ անցկացնելու նպատակով ԿԳՆ կրթության պետական տեսչության 18 աշխատակիցների վերջին գործուղումը տհաճ ավարտ է ունեցել: Տեսչական ստուգումների համար մարզ գործուղված աշխատակիցներից մի քանիսը մի քանի օր աշխատելուց հետո մեկնել են Վրաստան՝ հանգստանալու:
«Ե՛վ Եվրոպայում, և՛ Ամերիկայում երգը մեռել է, որովհետեւ շոու բիզնեսը կերել է երգը, բիզնեսը արվեստի հերն անիծել է…Ժամանակին, երբ Ռաֆայելը նկարելիս է եղել, Հռոմի պապն եկել-ասել ա` էստեղ մի քիչ կապույտ ավելացրու, Ռաֆայելն ասել ա, գնա գործիդ, դու ի՞նչ ես հասկանում…»։
Շուրջ 2 շաբաթ առաջ Գյումրու Մուշ թաղամասի գազալցակայաններից մեկում նորընտիր պատգամավոր Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի գործով վերջապես քրեական գործ է հարուցվել։
Ժամը 23:16-ին Հալաբյան փողոցում՝ Թումանյանի այգու մոտակայքում, նկատվել է հուզական վիճակում գտնվող քաղաքացի. հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն: Վերջինս տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին:
Միացյալ Նահանգների Killspencer ընկերությունը՝ Լոս Անջելեսից, որը մասնագիտացած է կաշվե աքսեսուարների ստեղծման բնագավառում, իր պատմության մեջ առաջին հավաքածուն է ներկայացրել շների համար:
Ամերիկացի գիտնականներն ստեղծել են առաջին ճկուն եւ հարթ նյութը, որը կարող է մեխանիկական տատանումները կերպափոխել էլեկտրականության կամ արտաբերել հնչյուն, ինչը ճանապարհ է բացում առաջին «խոսող» թերթերի, «երգող» դրոշների եւ «լրտեսական» պիջակների ստեղծման համար:
Այս տարի «Երկնագույն դրոշակ» միջազգային որականիշով են նշվել Հունաստանի 486 լողափեր եւ 12 նավամատույցներ, այս ցուցանիշով Հունաստանն աշխարհում գրավել է երկրորդ տեղն Իսպանիայից հետո, ինչի մասին հայտնել է Հունաստանի բնության պահպանության ընկերությունը (EEPF), որը միջազգային «Երկնագույն դրոշակի» ազգային գործարկուն է։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նկարին տիրացել էին նացիստները, բայց կարճ ժամանակով: Երբ գերմանացիները նկարով Փարիզից ուղեւորվում էին Մորավիա, կանգնեցվել են ֆրանսիական Դիմադրության մարտիկների կողմից:
Այս բաղադրատոմսը կօգնի Ձեզ հիշել մանկության համերը:
Միջին երկարության ճկույթ։ Սա նորմա է համարվում։ Այսպիսի ճկույթ ունեցող մարդիկ առանձնանում են հասուն, լավ ձևավորված բնավորությամբ, կայուն սկզբունքներով։ Հազվադեպ են փոխում իրենց հայացքները։ Որպես կանոն՝ հեշտությամբ շփվում են շրջապատի հետ։
Երկու հիմնական տեսություն կա այն մասին, թե ինչու ենք երազներ տեսնում։ Առաջին տեսության համաձայն՝ երազներն ամենօրյա գործունեության մեկնաբանությունն են ուղեղի կողմից։ Բացատրություններից մեկը, թե ինչու երազները կարող են այդքան տարօրինակ լինել, այն է, որ դրանք ստացվում են քաոսային տեղեկատվությունից։
Ռուսաստանում գործունեություն ծավալող գործարար Ռուբեն Թաթուլյանը ազատության մեջ է:
Ծնողների համար բավական դժվար է լինում երեխաների մոտ սննդային պահվածքի խնդիրները հասկանալը, քանի որ որոշ դեպքերում առողջ սնունդի նկատմամբ հետաքրքրությունն ու քաշի կորուստը կարող են կապված լինել անվտանգ պատճառների հետ։ Սակայն անորեքսիան, բուլեմիան կարող են աննկատ զարգանալ, հետևաբար՝ շատ կարևոր է հետևել երեխայի պահվածքին։
Ունենք կես միլիոն երևանցի, որոնք ընտրություններին չեն մասնակցում, իրենց համարում են անկաշառ և սկզբունքային քաղաքացիներ։ Ընտրակաշառքը դեր կխաղա՞ր, եթե այդ անկաշառ քաղաքացիների գոնե կեսը մասնակցեին ընտրություններին։ Մեծ հարց է։
Այգերի խոսքով՝ չարագործները պահանջել են վիթխարի գումար բիթքոիններով՝ այլապես սպառնալով, որ նախ հանրության ցուցադրությանը կներկայացնեն ֆիլմի հինգրոպեանոց հատվածը, իսկ այնուհետեւ կհրապարակեն 20-րոպեանոց մասեր, քանի դեռ փողը չի վճարվի:
Կաննի 70-րդ հոբելյանական կինոփառատոնը մայիսի 17-ից մինչեւ 28-ը Ֆրանսիայի Լազուրե ափին կանցկացվի անվտանգության ուժեղացված միջոցառումների պայմաններում:
Երևանում գործող արագաչափերի ցանկը՝ փողոցներով:
Հիշե՛ք, թոշակի հետ միասին օրենքը նախատեսել է նաև ամենամսյա պարգևավճար՝ զոհված կամ մահացած զինծառայողների ընտանիքի անդամներին, որոնց չափն ու տրամադրման կարգը հաստատված է Կառավարության 2011-ի համապատասխան որոշմամբ, այլ մանրամասների համար ծանոթացեք մեր մյուս հրապարակմանը:
Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններից հետո ի թիվս ԱԺ նախագահի պաշտոնի հավանական այլ թեկնածուների, շրջանառվում է նաև ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի անունը:
Ամռանը մյունխենցիների գլխավոր տրանսֆերային նպատակներն են «Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը, «Վերդերի» կիսապաշտպան Սերժ Գնաբրին, «Բայերի» կիսապաշտպան Յուլիան Բրանդտը, ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատին և Լեոն Գորետցկան՝ «Շալկեից»:
Լիտվայի բնակիչներն ալկոհոլի օգտագործման մակարդակով 2016 թվականին դարձել են համաշխարհային առաջատարներ:
«Ընդդիմությունն էլ բավական մեղավորություն ունի այս մարգինալացված վիճակում հայտնվելու համար, որովհետև մեր ընդդիմադիր գործիչներից շատերը, իրենց երևակայելով Նապոլեոն Բոնապարտ, չեն ցանկանում միավորվել, մեկ հարթակից հանդես գալ իշխանությունների դեմ»: