Ախ, այդ Ֆեյսբուքը. ԿԳՆ աշխատակիցները բռնվել են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Տավուշի մարզի թվով 27 դպրոցներում ստուգումներ անցկացնելու նպատակով ԿԳՆ կրթության պետական տեսչության 18 աշխատակիցների վերջին գործուղումը տհաճ ավարտ է ունեցել: Տեսչական ստուգումների համար մարզ գործուղված աշխատակիցներից մի քանիսը մի քանի օր աշխատելուց հետո մեկնել են Վրաստան՝ հանգստանալու: Այդ ամենը, սակայն, չէր բացահայտվի, եթե կրթության տեսչության՝ Թբիլիսի մեկնած աշխատակիցները չորոշեին սոցիալական ցանցերը ողողել իրենց վրացական լուսանկարներով: Ինչպես ասում են՝ ախ, այդ Ֆեյսբուքը:

ՀՀ ԿԳՆ կրթության տեսչության պետ Արամ Կարապետյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, թե կատարվածի համար աշխատակիցները բացատրագիր են ներկայացրել: «Իրենք բացատրել են, որ ուրբաթ օրը վերջացրել են իրենց աշխատանքը: Ի դեպ, ժամ կա ֆիքսված, թե սահմանով երբ են անցել ու հետ եկել: Թեև նախապես տեղյակ չեն պահել: Բայց նրանք կարող էին Ֆրանսիա էլ մեկնել, քանի որ առջեւում հանգստյան օրերն էին՝ շաբաթ և կիրակին»,- ասել է Կարապետյանը՝ հավաստիացնելով, որ Վրաստան մեկնել են աշխատանքներն ավարտելուց հետո»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս