Բաժիններ՝

Հաքերները «Դիսնեյ»-­ից փրկագին են պահանջել հափշտակված ֆիլմի դիմաց

Անհայտ ցանցահենները պնդում են, թե կարողացել են տիրանալ Walt Disney ընկերության դեռեւս էկրան չբարձրացած ֆիլմերից մեկին եւ փրկագին են պահանջում, ինչի մասին պատմել է ստուդիայի ղեկավար Բոբ Այգերը, տեղեկացնում է BBC­-ին:

Այգերի խոսքով՝ չարագործները պահանջել են վիթխարի գումար բիթքոիններով՝ այլապես սպառնալով, որ նախ հանրության ցուցադրությանը կներկայացնեն ֆիլմի հինգրոպեանոց հատվածը, իսկ այնուհետեւ կհրապարակեն 20­-րոպեանոց մասեր, քանի դեռ փողը չի վճարվի:

Նա չի հայտնել, թե ինչ ֆիլմի մասին է խոսքը, սակայն ընդգծել է, որ ընկերությունը մտադիր չէ փրկագին վճարել: Ամերիկյան Deadline հրատարակությունը, վկայակոչելով իր աղբյուրները, հաղորդել է, որ խոսքը վերաբերում է «Կարիբյան ծովի ավազակները.
Մեռյալները հեքիաթներ չեն պատմում» ֆիլմին, որն ԱՄՆ­-ի վարձույթ է դուրս գալիս մայիսի 26­-ին: Դա կինոսագայի հինգերորդ մասն է, կինոսագա, որը համաշխարհային վարձույթում ընդհանուր առմամբ 3,7 միլիարդ դոլար է հավաքել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս