Ով կփոխարինի Արման Սաղաթելյանին. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Հայաստանի հանրային ռադիոյի տնօրեն Արման Սաղաթելյանն այսօր աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդ: Այս մասին տեղեկացանք նշված խորհրդից: Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ Սաղաթելյանն ընդգրկված էր Հայաստանի հանրապետական կուսակցության համապետական ցուցակում և պատգամավոր է ընտրվել:

Խորհրդից, մեր հարցին պատասխանելով, ասացին, որ Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնակատար նշանակելու մասին որոշում, ամենայն հավանականությամբ, կլինի այսօր, իսկ թե երբ է հայտարարվելու թափուր պաշտոնի մրցույթ, դեռեւս հայտնի չէ: Նշվեց, որ դրա համար որոշակի ժամկետ կամ վերջնաժամկետ սահմանված չէ: Բայց արդեն իսկ շրջանառվում են Հանրային ռադիոյի տնօրենի հնարավոր թեկնածուների անուններ: Ամենահավանական թեկնածուն համարվում է լրագրող, Հանրային ռադիոյի տնօրենի խորհրդական Մարկ Գրիգորյանը:

Երբ նրան հարցրեցինք` թափուր պաշտոնի մրցույթ հայտարարվելուց հետո մասնակցելո՞ւ է այդ մրցույթին, պատասխանեց. «Ես այս պահին մեկնաբանություններ չունեմ»: Արման Սաղաթելյանը Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնում աշխատեց կարճ ժամանակահատված՝ 2016 թվականից: Մինչ այդ Հանրային ռադիոն երկար տարիներ ղեկավարում էր այժմ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031