Կիսապաշտպանն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Ռեալից» կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»: Տրանսֆերի արժեքը և գործարքի մյուս մանրամասներն անհայտ են:
Ազգային ժողովում մշտական հանձնաժողովների թվի կրճատման օգտին է խոսում 2 գործոն՝ պատգամավորների թվի կրճատումը և մշտական հանձնաժողովների գործառույթների էական փոփոխությունը։ Այս մասին այսօր ՀՀԿ խորհրդի նիստից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ պատգամավոր Հրայր Թովմասյանը։
Եվրոպական խորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին և Եվրոպական միությունում նախագահող Մալթայի ներքին գործերի նախարար Կարմելո Աբելան Ստրասբուրգում ստորագրել են Ուկրաինայի և ԵՄ-ի միջև վիզային ռեժիմի վերացման մասին որոշումը:
«Մուդռի մարդ ա, թող լինի»,- այսօր ՀՀԿ խորհրդի նիստից առաջ հայտարարեց ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանը՝ ի պատասխան լրագրողների հարցի, թե գո՞հ է, որ Արա Բաբլոյանն է լինելու ԱԺ նախագահ։
Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալը, Պաշտպանին առընթեր Զինծառայողների իրավունքների հարցերով փորձագիտական խորհրդի անդամները և Պաշտպանի աշխատակազմի՝ զինծառայողների իրավունքների պաշտպանության ստորաբաժանման աշխատակիցները 2017 թվականի մայիսի 17-ին այցելել են ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:
«Սա դիմորդների ամբողջ ցանկը չէ, քանի որ, բացի միասնական քննություններից, մեր բուհերը դիմորդներ են ընտրում նաև ներբուհական քննությունների միջոցով: Նախորդ տարվա համեմատ, միասնական քննություն հանձնողների թիվը նվազել է մոտ 1500-ով: Դա պայմանավորված է այն հանգամանքով, երբ 12 տարի առաջ նույն տարիքի երեխաները միևնույն ուսումնական տարում գնացին դպրոց:
2017 թվականի մայիսի 17-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Գրիշա Վարդանի Կարապետյանը:
Ինչպես գիտենք, ՖԻՖԱ-ն տարվա լավագույն ֆուտբոլիստի մասին հայտնում էր տարվա ավարտին: Սակայն այժմ ֆուտբոլային կառույցում նշում են, որ լավագույնի The Best կոչումը ֆուտբոլիստներին կհանձնվի մրցաշրջանի ավարտից հետո:
ՀՀ ՊՆ ներկայացուցիչները մասնակցում են «Փոխգործակցություն-2017» զորավարժության կազմակերպման քննարկումներին:
ՀՀԿ ԳՄ անդամ, ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը «պաշտոն է ստանալու» գործադիր մարմնում։ Այս մասին այսօր ՀՀԿ խորհրդի նիստից առաջ լրագրողներին հայտարարեց անձամբ Գ.Բեգլարյանը։
Ֆրանսիայում հրապարակվել է նոր կառավարության կազմը, որն աշխատելու է երկրի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
Ես և իմ վստահված անձ Լիլիթ Դրամփյանը այդպիսի մի ահազանգի հիման վրա գնացել ենք Ավան թաղամաս և ցանկացել պարզել Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբում ի՞նչ է կատարվում` ինչպե՞ս է տեղի ունենում կազմակերպված հանցագործությունը, որի մեջ ներգրավված են, ոչ միայն խոցելի խավերի ներկայացուցիչները` ում կաշառում էին և ուղղորդում ընտրատեղամաս` կատարելու հանցագործություն, այլ նաև բարձրաստիճան պաշտոնյաներ և իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, ովքեր կազմակերպում և ղեկավարում էին լայնածավալ, զանգվածային ընտրակեղծարարությունը:
ԱԺ փոխնախագահների պաշտոնի թեկնածուները, ըստ նրա, չի բացառվում, որ Արփինե Հովհաննիսյանն ու հենց ինքն են՝ Է.Շարմազանովը։
ՀՀ արդարադատության նախարարությունը, հաշվի առնելով Գյումրիում Ավետիսյանների սպանության դեպքի հասարակական հնչեղությունն ու հանրային հետաքրքրվածությունը, տեղեկացնում է, որ ՀՀ արդարադատության նախարարություն է ստացվել Ռուսաստանի Դաշնության դատարանի որոշումը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից 2016 թվականի օգոստոսի 23-ին կայացված դատավճիռը ճանաչելու և Ռուսաստանի Դաշնության տարածքում կատարելու մասին:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում այսօր՝ մայիսի 17-ին, տեղի ունեցավ «Արմենիա» ավիաընկերության՝ Երևան-Թել Ավիվ-Երևան երթուղով առաջին չվերթի բացման շնորհանդեսը:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը մայիսի 17-ին ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը` մաքսային ոլորտի մասնագետ Միշել Ժարնովիեցկու գլխավորությամբ:
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ է ընդունվել լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու և նախընտրական շտաբում ընտրակաշառք բաժանելու դեպքերի առթիվ «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրողի հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանությունում հարուցված քրեական գործը:
Ստրասբուրգում ստորագրվել է ԵՄ-ի հետ Ուկրաինայի այցագրային ռեժիմի ազատականացման մասին օրենսդրական որոշումը։
Լեհաստանում երկու մարդ է զոհվել վառոդի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով:
Իրանի պահպանների խորհուրդը ներքին գործերի նախարարությանը հանձնարարել է հրապարակել երկրի նախագահի միջանկյալ ընտրությունների արդյունքները:
«Մանչեսթեր Յունայթեդն» ամռանը ցանկանում է ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգին:
Ազգային ժողովում «Ծառուկյան» խմբակցությունը ղեկավարելու է Գագիկ Ծառուկյանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց դաշինքի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը։
Կատոլանական «Բարսելոնայում» սպասում են թիմի նոր գլխավոր մարզչին: Այն բանից հետո, երբ Լուիս Էնրիկեն հայտարարեց, որ ամռանն արդեն չի գլխավորի կատալոնական ակումբը, սկսվեցին քննարկումները:
ԱԺ փոխնախագահի պաշտոնում «Ծառուկյան» խմբակցությունն առաջարկելու է Միքայել Մելքումյանի թեկնածությունը։ ԱԺ երեք հանձնաժողովը, ըստ Դոնթի բանաձևի, կղեկավարեն «Ծառուկյան» խմբակցությունից երեք պատգամավոր՝ Նաիրա Զոհրաբյանը, Վարդևան Գրիգորյանը և Վարդան Բոստանջյանը։
Իրանի նախկին փոխնախագահ Մոստաֆա ՀաշեմիԹաբան երկրի քաղաքացիներին հորդորել է ընտրություններում քվեարկել Իրանի գործող նախագահ Հասան Ռոուհանիի օգտին, որն իր թեկնածությունն է առաջադրել երկրորդ ժամկետի համար:
Ա.Սողոմոնյանին մարմնական վնասվածքներ են պատճառվել՝ ճակատի միջին մասի, աջ դաստակի երրորդ մատի շրջանի սալջարդ վերքերի, ձախ աչքի վերին կոպի արյունազեղման և ձախ աչքի ստորին կոպի արյունահավաքի ձևով, որոնց հետևանքով, ըստ փորձագետի եզրակացության, առողջությանը պատճառվել է թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով։ Վ.Խաչիկյանը մարմնական վնասվածքներ է ստացել փոշտի շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդի, իսկ Ս.Բաբայանը՝ ձախ այտոսկրի շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդի ձևով, որոնք առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չեն պարունակում:
«Եթե մենք խոսում ենք այն բեռների մասին, որոնք մաքսանենգ ճանապարհով մուտք են գործում հանրապետություն, ապա հսկողություն իրականացնել և ծագման երկրի ,արտոնագիր ունենալ հասկացությունների մասին խոսելը կլինի, մեղմ ասած, անմտություն, որովհետև մաքսանենգ ապրանքն ինքնըստինքյան չի հսկվում»
«Ամբողջ մարմինս հարվածներ է ստացել, առաջին 1,5 օրն այդքան չէր ցավում, որքան հիմա, մեջքիս ու ուսերիս շրջանում ահավոր ցավեր ունեմ, հիմանական ցավը մեջքիցս է: Աղջկաս մոտ գլխապտույտ, ձեռքերի շրջանում թմրություն կա, դեռ պետք է պառկի, մի քանի օր էլ պետք է պառկած վիճակում մնա, որ դուրս գա այդ վիճակից»,-ասաց Փոստանջյանը` հավելելով, որ ինքն ու աղջիկը բուժման կարիք ունեն:
Մոսկվան պատրաստ է ԱՄՆ-ի Սենատին եւ Կոնգրեսին տրամադրել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի եւ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի միջեւ կայացած բանակցությունների ձայնագրությունը, եթե Վաշինգտոնը նման ցանկություն հայտնի:
«Ինչպես գիտեք, քննական գործընթացը երկու փուլով է անցկացվում: Առաջին փուլը դեկտեմբերին էր: Այս ամսին եղել են հայտագրման հետևյալ ցուցանիշները` Հայոց լեզու և հայ գրականություն` 3 հազար 752 աշակերտ, Մաթեմատիկա` 5 հազար 779, Հայոց պատմություն` 8 հազար 417 աշակերտ: Սրանք այն աշակերտներն են, որոնք այդ առարկայից քննություն հանձնել վերջացրել են և հունվարից հետո ուսումնասիրել են այլ առարկաներ»,-ասաց նա: