Բաժիններ՝

Ամերիկացի դիզայներները լյուքս աքսեսուարներ են ստեղծել շների համար

Միացյալ Նահանգների Killspencer ընկերությունը՝ Լոս Անջելեսից, որը մասնագիտացած է կաշվե աքսեսուարների ստեղծման բնագավառում, իր պատմության մեջ առաջին հավաքածուն է ներկայացրել շների համար: Այս մասին հայտնել է Highsnobiety­-ն:

Շարքում տեղ են գտել վզափոկեր, լանջափոկեր եւ կապոցափոկեր, որոնք պատրաստված են ձեռքով բնական կաշվից: Ցանկության դեպքում վզափոկի վրա կարելի է դրոշմել տիրոջ անուն­ազգանվան սկզբնատառերը կամ շան անունը: Աքսեսուարներն արդեն հանվել են վաճառքի, դրանց գները տատանվում են 65­-ից մինչեւ 220 դոլար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031