45 մլն դոլարով վաճառվել է Պիկասոյի ամենահայտնի դիմանկարներից մեկը
Պաբլո Պիկասոյի «Երկնագույն զգեստով նստած կինը» գործը 45 միլիոն դոլարով վաճառվել է Նյու Յորքի աճուրդում, տեղեկացնում է BBC-ն:
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նկարին տիրացել էին նացիստները, բայց կարճ ժամանակով: Երբ գերմանացիները նկարով Փարիզից ուղեւորվում էին Մորավիա, կանգնեցվել են ֆրանսիական Դիմադրության մարտիկների կողմից:
Գլուխգործոցը հաջողվել է հետ խլել գերմանացիներից:
Նկարում պատկերված է Դորա Մաարը՝ Պիկասոյի բազմաթիվ սիրուհիներից մեկը: Մաարի եւ Պիկասոյի հարաբերությունները շարունակվել են ինը տարի: Նկարն արվել է 1939 թվականին, երբ Պիկասոն 58 տարեկան էր, իսկ նրա սիրուհին՝ 31 տարեկան:
Դա ամենանշանակալից գործերից մեկն է նկարչի գեղանկարչական ժառանգության մեջ: «Նստած կնոջն» արդեն վաճառել էին, վեց տարի առաջ դրա դիմաց վճարել էին 26 միլիոն դոլար: