Բաժիններ՝

36.000 դրամ կենսաթոշակ. որ դեպքում կստանաք

Dialogue.am կայքի «Սոցիալական իրավունք» շարքն իր ընթերողներին արդեն ներկայացրել զինվորական կենսաոթաշկների տեսակները և դրանց տրամադրման կարգը: Այս մեկը զոհված զինծառայողների ընտանիքներին նշանակվող զինվորական թոշակի մասին է, որով հանգամանորեն  ներկայացվում և մեկնաբանվում է, թե երբ և որ դեպքերում   կերակրողին կորցնողի համար թոշակ կստանաք:

Զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելիս հիմք է ընդունվում հիմնական կենսաթոշակի չափը, որը ներկայումս կազմում է 16.000 դրամ, իսկ զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը՝ 1500 դրամ:

Այսպես՝ կերակրողին կորցնելու զինվորական կենսաթոշակը ընտանիքի անդամներին նշանակվում է հետյալ դեպքերում՝

  • զինծառայողը մահացել (զոհվել) է ծառայության ընթացքում ստացած վնասվածքի,  խեղման կամ առաջացած հիվանդության պատճառով
  • անհայտ կորել է ծառայողական պարտականությունները կատարելիս
  • ծառայությունից ազատվել է սահմանված կարգով և կենսաթոշակ ստանալու իրավունք է ձեռք բերել, բայց  թոշակը ստանալու համար դիմում չի ներկայացրել և ծառայությունից ազատվելուց հետո` 6 ամսվա ընթացքում, մահացել է:

Իսկ ով է համարվում զոհված զինծառայողի ընտանիքի անդամ

Կարդացեք նաև

  1.  անչափահաս՝ 18 տարին չլրացած երեխան
  2.  մինչև 23 տարեկան ուսանող զավակը
  3.  18 տարին չլրացած եղբայրը, քույրը, եթե նրանց ծնողներն ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աuտիճանի uահմանափակում
  4. 18 տարեկան և դրանից բարձր տարիք ունեցող հաշմանդամ զավակը, եթե նա հաշմանդամ է ճանաչվել մինչև իր 18 տարին լրանալը և ունի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում
  5. զոհված զինծառայողի ծնողը և ամուսինը, եթե նրանց տարիքային կենuաթոշակի իրավունք տվող տարիքը լրացել է կամ հաշմանդամ ճանաչվել

Կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ չափը հաշվարկվում է՝

1. Սպայական, ենթասպայական և կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողների դեպքում՝

Երկու ծնողին կորցրած մինչև 18 տարեկան յուրաքանչյուր երեխայի համար նախատեսվում է գումար, եթե նա առկա (ցերեկային) ուսուցմամբ է սովորում և  Կերակրողին կորցնողի թոշակը հաշվարկվում է այսպես՝

Մահացած կերակրողի վերջին զինծառայության զբաղեցրած պաշտոնը, նույն զինվորական կոչումը և 20 տարվա զինվորական ծառայության ստաժ ունեցող զինծառայողի համար հաշվարկվող՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի 80 տոկոսի չափով.

Մահացած կերակրողի ծնողների և այրիի համար ևս նշանակվում է թոշակ, որը հաշվարկվում է այսպես՝

վերջին զինծառայության պաշտոնը զբաղեցրած, նույն զինվորական կոչումը և 20 օրացուցային տարվա զինվորական ծառայության ստաժ ունեցող զինծառայողի համար հաշվարկվող՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի 40 տոկոսի չափով:

2․ Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում ` զինվորական կենսաթոշակի չափը սահմանված է ՀՀ կառավարության որոշմամբ և կազմում է կայուն  24․000 դրամ:

3․ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը կայու է և  կազմում է 36․144 դրամ:

Ո՞ւմ դիմել և ինչ ժամկետներում՝ կերակրողին կորցնելու կենսաթոշակն  ստանալու համար

Կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ նշանակվում է կերակրողի մահվան օրվանից, այն դեպքում, երբ նա մինչ այդ ձեռք է բերել կենսաթոշակի իրավունք և ընտանիքի անդամի կողմից կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է կերակրողի մահվան (անհայտ կորելու) օրվանից հետո՝ 6 ամսվա ընթացքում: Նշված ժամկետից ուշ դիմելու դեպքում կենսաթոշակը նշանակվում է դիմելու օրվանից:

Եթե ընտանիքը համապատասխանում է վորոնշյալ  կարգավիճակներից որևէ մեկին, ապա ընտանիքի անդամներից մեկը  կենսաթոշակը ստանալու մասին գրավոր դիմումը՝ ստորև նշված  փաստաթղթերով,  պարտավոր է  ներկայացնել  այն գերատեսչության  կենսաթոշակ նշանակող  ստորաբաժանում, որտեղ գտնվել է զոհվածի կենսաթոշակի գործը՝ ԱԻՆ, ՊՆ, ԱԱԾ:

Անհրաժեշտ փաստաթղթերը…

Կերակրողին կուրցնելու դեպքում թոշակ նշանակելու համար համապատասխան ստորաբաժանում պետք է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

1) դիմում.

2) անձը հաստատող փաստաթուղթ և դրա պատճենը.

3) հանրային ծառայությունների համարանիշը (սոց քարտ) կամ չունենալու դեպքում՝ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը և դրա պատճենը.

4) սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող համապատասխան ստորաբաժանման կողմից տրված տեղեկանքը՝ զինծառայողի զոհվելու մասին, այսինքն՝ մահվան վկայականը:

Հիշե՛ք, թոշակի հետ միասին օրենքը նախատեսել է նաև ամենամսյա պարգևավճար՝  զոհված կամ մահացած զինծառայողների ընտանիքի անդամներին, որոնց չափն ու տրամադրման կարգը հաստատված է Կառավարության 2011-ի համապատասխան որոշմամբ, այլ մանրամասների համար  ծանոթացեք մեր մյուս հրապարակմանը:

Պատրաստեց՝ Լաուրա Մամյանը
www.dialog.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս