Բաժիններ՝

Լիտվան ճանաչվել է ամենաշատն ալկոհոլ օգտագործող երկիր

Լիտվայի բնակիչներն ալկոհոլի օգտագործման մակարդակով 2016 թվականին դարձել են համաշխարհային առաջատարներ: Այդ մասին հաղորդում է Deli­-ն, վկայակոչելով Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:

Լիտվայում 2016-­ին մեկ բնակիչը միջինը օգտագործել է 16 լիտր ալկոհոլ: Երկրորդ տեղում գտնվում է Բելառուսը, որտեղ երկրի յուրաքանչյուր բնակչի մեկ տարում բաժին է ընկել 15 լիտր ալկոհոլ: Երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Լատվիան՝ յուրաքանչյուր բնակչի բաժին ընկած 13 լիտրով:

Ռուսաստանը և Լեհաստանը զբաղեցրել են 4­րդ հորիզոնականը՝ յուրաքանչյուր քաղաքացու բաժին ընկնող 12-­ից մի փոքր ավելի լիտր ալկոհոլի ցուցանիշով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031