Ճկույթը բնավորության մասին ավելի շատ բան կպատմի, քան կարող էիք պատկերացնել
Greatpicture.ru-ն գրում է, որ ճկույթը կարող է վկայել մարդու բնավորության մասին։ Ուշադիր նայեք ձեռքին և որոշեք, թե որ տիպի է ձեր ճկույթը։
Միջին երկարության ճկույթ։ Սա նորմա է համարվում։ Այսպիսի ճկույթ ունեցող մարդիկ առանձնանում են հասուն, լավ ձևավորված բնավորությամբ, կայուն սկզբունքներով։ Հազվադեպ են փոխում իրենց հայացքները։ Որպես կանոն՝ հեշտությամբ շփվում են շրջապատի հետ։
Երկար ճկույթ։ Սա բնորոշ է գրավիչ, խարիզմատիկ անձանց, ովքեր երբեք չեն հանձնվում։ Այսպիսի մարդկանց տաղանդն ու աշխատասիրությունը հրաշքներ են գործում։ Նրանք ճարտար խոսք ունեն, մեծ հաճույքով շփվում են և կարող են հեշտությամբ համոզել զրուցակցին։
Կարճ ճկույթ։ Շատ ուշադիր են և ընկերասեր։ Նրանց հատուկ է որոշակի ամաչկոտություն, բայց դա թերություն չէ։ Ճարտար խոսք ունեն, կարողանում են դիվանագիտական հարաբերություններ կառուցել։ Նրանց դեպքում կարելի է գրեթե առանց սխալի գալ եզրահանգման, որ կարող են դժվարություններ ունենալ սեփական մտքերը կառուցել։ Սա նաև իմպուլսիվության, անսովոր ռիսկի դիմելու պատրաստակամության վկայություն է։
Սուր ճկույթը վկայում է լեզուներ սովորելու կարողության և ստեղծագործ բնավորության մասին։ Կոր ճկույթը վկայում է փոփոխություններին արագ հարմարվելու կարողության մասին։ Այս մարդիկ ի ծնե խաղաղարարներ են։ Լայն ճկույթ ունենում են այն մարդիկ, ում վրա կարելի է հույս դնել։ Նրանք շատ բան գիտեն շրջապատող աշխարհի մասին, երբեք չեն մերժի օգնություն ցուցաբերել։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը