Ադրբեջանական խնձորների գործով 4 մարդ ազատվել է աշխատանքից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստան մուտք գործած ադրբեջանական ծագման խնձորների ապօրինի ներկրումների գործը դեռ շատ ջուր է քաշելու: Երեկ հատուկ քննչական ծառայությունը հայտնել էր, որ աղմկահարույց այս գործով 8 անձի մեղադրանք է առաջադրվել: Նրանց մեջ են մտնում նաև ՊԵԿ պաշտոնյաներ, որոնցից երկուսի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ադրբեջանական խնձորների ապօրինի ներկրումների համար նկատողություն է տրվել Բագրատաշենի մաքսային կետի ղեկավար Սողոմոն Մելիքսեթյանին: Ավելին՝ պարզեցինք, որ Բագրատաշենի՝ նախաբացթողումային վարչության 4 աշխատակիցներ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի հրամանով ազատվել են աշխատանքից, թեեւ նրանք, ըստ էության, այդ քրեական գործով չեն անցել: Այսինքն՝ խնձորները ծանր են նստել պետական մի շարք պաշտոնյաների վրա»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031