Հունաստանի լողափերն աշխարհում երկրորդ տեղն են գրավել «Երկնագույն դրոշակների» թվով
Այս տարի «Երկնագույն դրոշակ» միջազգային որականիշով են նշվել Հունաստանի 486 լողափեր եւ 12 նավամատույցներ, այս ցուցանիշով Հունաստանն աշխարհում գրավել է երկրորդ տեղն Իսպանիայից հետո, ինչի մասին հայտնել է Հունաստանի բնության պահպանության ընկերությունը (EEPF), որը միջազգային «Երկնագույն դրոշակի» ազգային գործարկուն է։
Անցյալ տարի Հունաստանում «Երկնագույն դրոշակներ» են ստացել 438 լողափեր եւ 12 նավամատույցներ, եւ այն զբաղեցրել է երրորդ տեղն Իսպանիայից (691 դրոշակ) եւ Ֆրանսիայից (492 դրոշակ) հետո: Ծրագրին մասնակցում է 47 երկիր: Միջազգային կոմիտեն նշել է գրեթե 3,6 հազար լողափ, ավելի քան 660 նավամատույց եւ 50 տուրիստական նավ:
«Երկնագույն դրոշակ» ծրագիրն աշխարհում ամենահանրաճանաչ բնապահպանական որականիշերից մեկն է: 1987 թվականից այն շնորհվում է լողափերին եւ նավամատույցներին, որոնք համապատասխանում են խիստ պահանջներին, եւ գործում է մեկ տարվա ընթացքում:
Լողափին «Երկնագույն դրոշակ» շնորհելու համար անհրաժեշտ պայման թ ջրի գերազանց որակը: Իսկ ընդամենը գործում են 33 չափանիշներ, որոնք վերաբերում են մաքրությանը, կազմակերպմանը, տեղեկատվությանը, լողորդների եւ այցելուների անվտանգությանը, ափամերձ բնական պաշարների եւ ափամերձ շրջանների պահպանությանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: