
Մրցավարական սկանդալ Իսպանիայում. կխաղա՞ Մեսսին «Գրանադայի» դեմ

Իսպանիայի առաջնության 28-րդ տուրի «Վալենսիայի» հետ հանդիպման վերջնամասում «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին ժամանակ ձգելու համար դեղին քարտ ստացավ: Սա արգենտինացի ֆուտբոլիստի 5-րդ դեղին քարտն էր և նա պետք է բաց թողներ կատալոնական ակումբի հաջորդ խաղը: Շատերը նշում էին, որ Մեսսին դիտմամբ ստացավ այս քարտը, որպեսզի մյուս ավելի կարևոր խաղերից առաջ չլինի որոկազրկման շեմին:
Հետաքրքիր է, որ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան մոռացել էր Մեսսիին ընդգրկել դեղին քարտ ստացած ֆուտբոլիստների թվում և ըստ պաշտոնական աղբյուրի՝ արգենտինացին կարող էր խաղալ Լա Լիգայի հաջորդ տուրում:
Այս միջադեպը մեծ աղմուկ է բարձրացրել Իսպանիայում: Որոշ աղբյուրների փոխանցմամբ՝ այս միջոցով կատալոնացիները փորձել են անել այնպես, որ Մեսսին խաղա արտագնա բարդ հանդիպումում:
Աղմուկից հետո միայն հատուկ որոշմամբ Մեսսիի դեղին քարտը գրանցվել է: Ստացվում է, որ Մեսսին բաց կթողնի Լա Լիգայի 29-րդ տուրի հանդիպումը «Գրանադայի» հետ հանդիպումը: Այս խաղը կկայանա ապրիլի 2-ին:
Սիրարփի Աղաբաբյան