Բաժիններ՝

Քարտեզի վրա ցուցադրել են Երկրի մագնիսական դաշտի անոմալիաները

Եվրոպացի գիտնականները ներկայացրել են Երկրի մագնիսական դաշտի առանձնահատկությունների, իրենց խոսքով՝ ամենամանրամասն քարտեզը: Դրա տեսագրությունը մատչելի է Եվրոպայի տիեզերական գործակալության կայքում։

Քարտեզը թույլ է տալիս մոլորակի մագնիսական դաշտին հետեւել մինչեւ 250 կիլոմետր խորության վրա: Ներկայացված տեսագրության մեջ նկատելի են դաշտի անոմալիաները, մասնավորապես, Հարավատլանտյանը, որը Հարավային կիսագնդում տարածվում է Զիմբաբվեի եւ Չիլիի միջեւ:

Քարտեզը կազմելու համար պահանջվել է երեք տարի: Այն հաջողվել է ստանալ Swarm արբանյակային առաքելության շնորհիվ: Քարտեզը կարեւոր է մագնիսական դաշտի դինամիկայի գնահատման եւ դրա շրջման կանխատեսման համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031