
Քաղաքական շահարկումներն անընդունելի են. Շարմազանովը՝ Սամվել Բաբայանի ձերբակալության մասին

Լավագույն ճանապարհը չէ յուրաքանչյուր իրավական գործընթաց, յուրաքանչյուր ձերբակալություն քաղաքականացնելու փորձ ձեռնարկելը և սեփական` առանց այդ էլ շատ ցածր վարկանիշը բարձրացնելը։ ՀՀԿ ԳՄ նիստից հետո այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ձերբակալությանը և դրա հետ կապված իշխանության հասցեին հնչող մեղադրանքներին «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի կողմից։
«Ցանկացած քաղաքական շահարկում անընդունելի է: Խնդիրը իրավական տիրույթում է, և այստեղ անելիք ունեն բացառապես իրավապահ մարմինները»,- նշեց Շարմազանովը:
Նա վստահեցրեց, որ ամեն ինչ լինելու է բացառապես օրենքի շրջանակներում: