
«Լեմպարդը 23 տարեկանում տղամարդ էր, իսկ այսօրվա երիտասարդները երեխաներ են». Ժոզե Մոուրինիո

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյին նյարդայնացնում են հեռախոսները:
«Ես հասկացել եմ տարբերությունը, երբ աշխատում էի Ֆրենկ Լեմպարդի նման տղաների հետ: Նա արդեն 23 տարեկանում տղամարդ էր, հասկանում էր ֆուտբոլը, պրոֆեսիոնալ էր: Նա հրաշալի օրինակ է այն երիտասարդների համար, ովքեր 23 տարեկանում դեռ երեխա են:
Նրանք երեխաներ են, և այն, ինչը նրանց շրջապատում է, չի օգնում նրանց ո՛չ կյանքում, ո՛չ էլ ֆուտբոլում: Ես ստիպված եմ հարմարվել այս իրավիճակին. 10 տարի առաջ հանդերձարանում ոչ մեկի մոտ հեռախոս չկար: Բայց դու պետք է համակերպվես այս ամենին՝ կոնֆլիկտից և քարե դարում հայտնվելու վտանգից խուսափելու համար:
Որդիս և դուստրս օգնեցին հասկանալ արդի աշխարհը: Ես փոխվել եմ և հարմարվել եմ: Տեխնոլոգիաները մեզ նոր հնարավորություններ են տալիս, բայց գլխավորը, միևնույն է, այն է, որ դու աշխատում ես»,- Մոուրինիոյի խոսքերն է մեջբերում Evening Standart-ը:
Մոուրինիոն Լեմպարդի հետ աշխատել է «Չելսիում»:
«Մանչեսթեր Յունայթեդի» հետ պորտուգալացի մասնագետը 2016-17թթ. մրցաշրջանում արդեն հաղթել է Անգլիայի Սուպերգավաթը և Անգլիական լիգայի գավաթը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը