
Ղազախական ավիաընկերությունը հայտարարել է ԱստանաԵրևան ուղիղ չվերթներ բացելու մասին

Ղազախական SCAT ավիաընկերությունը նախատեսում է 2017թ-ի մայիսի վերջից սկսել ԱստանաԵրևան ուղիղ չվերթները: Ինչպես հաղորդում է tengrinews.kz-ն, ավիաընկերության բոլոր չվերթներն իրականացվելու են Boeing-737 օդանավերով:
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից «Արմենպրես»ին տեղեկացրին, որ այս հարցով դեռևս որևէ դիմում չեն ստացել:
SCAT ավիաընկերությունը նախատեսում է 2017թ-ի ընթացքում ուղիղ չվերթներ բացել նաև Ռուսաստանի Մինվոդի քաղաք: