
Կարեն Կարապետյանն անդրադարձել է Սամվել Բաբայանի ձերբակալությանը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյան անդրադարձել է Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ձերբակալությանը: Շենգավիթ վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի շրջանականերում քաղաքացիների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետն ընդգծել է, որ իրավապահ մարմինները քննության արդյունքում կհասկանան և կպատասխանեն: «Ես հետևյալ կերպ կմեկնաբանեմ` իրավապահ մարմինները կհասկանան և կպատասխանեն»,- նշեց վարչապետն` անդրադառնալով դիտարկմանը, թե կարծիքներ կան, որ Սամվել Բաբայանը քաղաքական ճնշումների է ենթարկվում:
Դիտարկմանը, թե ընդդիմադիրները Սամվել Բաբայանի ձերբակալման որոշման համար մեղադրում են իշխանություններին, ՀՀ վարչապետը պատասխանեց. «Դե սպասեք, թող իրավապահները պատասխանեն»:
Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը մարտի 22ին ձերբակալվել է: Նա մեղադրվում է անօրինական ճանապարհով Վրաստանից ՀՀ «Իգլա» զենիթահրթիռային համալիր տեղափոխելու փորձի մեջ: