Արցախ այցելած բլոգերը ծավալուն հոդված է հրապարակել Ալժիրի հայտնի MENADEFENSE կայքում
Ալժիրի հայտնի MENADEFENSE կայքում Արցախի մասին հոդված է հրապարակվել՝ վերնագրված «Լեռնային Ղարաբաղ՝ հյուսիսային շփման գծում»։
Հոդվածի հեղինակն է լրատվամիջոցի հատուկ թղթակից Տարիկ Հաֆիդը (Tarik Hafid), ով վերջերս այցելել էր Արցախ՝ «Բլոգերների միջազգային ֆորումին» մասնակցելու նպատակով։
Ստորև ներկայացվում է հոդվածի համառոտ թարգմանությունը։
«Լեռնային Ղարաբաղ. հյուսիսային շփման գծում
Ինչո՞ւ է պատերազմը աշխարհի սահմաններում, ինչո՞ւ պատերազմի մասին չեն խոսում հեռուստատեսությամբ։
Ինչո՞ւ այն ժամանակ, երբ Լիբիան, Իրաքն ու Սիրիան կրակի ու արյան մեջ են, այդպիսի մարգինալ հակամարտության կարգավորումը հետաձգվում է։ Ինչո՞ւ զանգվածային լրատվության միջոցները պատմական անդրադարձ չեն ունենում ռազմավարական հակամարտություններին, լրատվության այս տեսակները միջոցներ չունեն վերահսկելու ցածր ինտենսիվության պատերազմները երկար կտրվածքով, մինչդեռ հակամարտության այս տեսակը խորիմաստ, էթնիկ, կրոնական, աշխարհառազմավարական (գեոստրատեգիական) և պատմական է։ Լեռնային Ղարաբաղի դեպքը (Nagorni-Karabagh, ես միշտ օգտագործում եմ խորհրդային անվանումը, որը երևի հիշում եմ ըստ ալժիրական հեռուստատեսության) ապշեցուցիչ է։ Այն ռազմավարական տարածաշրջան է, որը գտնվում է Մետաքսի ճանապարհի գագաթնակետում, գազի և նավթի խողովակաշարերի խաչմերուկում, բազմաթիվ մշակույթների ու կրոնների խաչմերուկում (քրիստոնեություն, սուննիզմ, Հայ առաքելական՝ ուղղափառ եկեղեցի), այն մի նեղ սահման է տարածաշրջանային գերտերությունների միջև՝ կառուցված հնագույն կայսրությունների ավերակների վրա (Թուրքիա, Իրան, Հայաստան և Ռուսաստան)։ Լեռնային Ղարաբաղը կամ Լեռնային սև այգին՝ որպես անվան թարգմանություն, Ադրբեջանի համար համարվում է կարևոր տարածք, իսկ հայերի համար՝ ճշմարիտ օրրան։ Այն անջատվել է Հայաստանից Ստալինի հրամանով, հավանաբար՝ Մուստաֆա Քեմալի հետ հարաբերությունները պահպանելու համար, ով գերիշխում էր այդ տարածաշրջանում։ Բայց քչերը գիտեն, որ սա անհանգստությունների սկիզբն էր Լեռնային Ղարաբաղում. մոտ 1987 թ. խորհրդային զորքերի ներթափանցումը կայծ էր, որը և կարող էր հանգեցրած լինել Խորհրդային միության փլուզմանը։ Պատերազմը, որը տևել է 1992-1994 թթ․, հանգեցրել է 20 հազար զոհերի երկու կողմերից, տասնյակ հազարավոր տեղահանվածների և որևէ արդյունք չի ունեցել առավել քան զինադադարը, որն աստիճանաբար զինված պայքարը վերափոխել է սառը և խուլ պատերազմի։
Պատերազմը Մերձավոր Արևելքում ցույց է տալիս, թե ինչպես է Փոքր Ասիան դառնում փոշու տակառիկ՝ պարզապես հաշվի առնելով զինված անձանց ներգրավվածությունն այդ մեծ տարածաշրջանում: Ռուսաստանի վերադարձը թատերաբեմ, Էրդողանի որդեգրած պանթուրանիզմը և Իրանը՝ որպես աշխարհի շիաների պաշտպան, կարող են փոթորիկ բարձրացնել, որն իր հերթին կարող է թեժացնել խարույկը Կովկասում։
Ադրբեջանցիների հարձակումը 2016 թ․ ապրիլին հիշեցնում է, որ Կովկասում Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ինքնահռչակ հանրապետությունների միջև պատերազմը կարող է սկսվել ցանկացած պահի։ Մեկ տարի հետո հակամարտող կողմերի միջև դեռևս շարունակվում են հարձակումներն ու լարվածությունը։
Թալիշում անցած տարվա պայքարի արդյունքները դեռևս ակներև են։ Տան պատերն ու մեքենաները վնասվել էին «Գրադ» տեսակի հրթիռների հարվածներից։ Ըստ մամուլի տեղեկատվության, դիվերսիոն վերջին փորձերը սկսվել են փետրվարից։ Փետրվարի 25-ի գիշերը նրանցից շատերը սպանվել են Աղդամի մոտ գտնվող շփման գոտում»։
Հեղինակն իր ծավալուն հոդվածում անդրադարձել է նաև ՊԲ առաջապահ դիրքեր կատարած այցելությանը և զինվորականներից ստացած իր տպավորությունների մասին:
MENADEFENSE ալժիրական հայտնի առցանց լրատվամիջոց է, որտեղ հրապարակվում են հիմնականում Մերձավոր Արևելքում ու Հյուսիսային Աֆրիկայում պաշտպանության ու անվտանգության թեմաների վերաբերյալ տեղեկատվական նյութեր և վերլուծություններ։