
Արցախի խորհրդարանի նախագահն ընդունել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մարտի 23-ին ընդունել է Հայսատանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանին:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են միջազգային կառույցներում Արցախի ներկայացվածության ընդլայնմանն ուղղված հեռանկարներին և արտերկրում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունների գործունեությանը վերաբերող հարցեր: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել խորհրդարանական դիվանագիտության արդյունավետ իրականացման հնարավորություններին:
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը, անդրադառնալով ԱՀ սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ միջազգային դիտորդների դրական արձագանքին, ընդգծել է դրանց կարևորությունը միջազգային կառույցներում Արցախի վերաբերյալ լիարժեք և անկողմնակալ կարծիք ձևավորելու հարցում:
Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը: