Բաժիններ՝

PKK ղեկավարներից մեկը սպառնացել է Թուրքիայի հանրաքվեում «այո» քվեարկողներին

Քրդստանի բանվորական կուսակցության ղեկավարներից մեկը համարվող Ջամիլ Բայըքը, ով գտնվում է Քանդիլում, սպառնացել է Թուրքիայում սպասվող հանրաքվեի ժամանակ «Այո» քվեարկել ցանկացող քրդերին և նրանց, ովքեր չեն ցանկանում մասնակցել հանրաքվեին և «ոչ» քվեարկել: Այս մասին հայտնում է թուրական «Հաբերլեր»­-ը:

Վիդոհաղորդագրությամբ հանդես եկած Բայըքը նշել է. «Եթե հանրաքվեին հաղթի «այո»­ն, դա կլինի Քրդստանի բանվորական կուսակցության վերջը»:

Բայըքը Թուրքիայի արևելյան և հարավարևելյան շրջաններում թուրքական բանակի կողմից քուրդ զինյալների դեմ կատարվող ռազմական գործողությունները որակել է որպես քուրդ ժողովրդի դեմ կատարվող գործողություններ:

Բայըքը որոշ ժամանակ առաջ մեկ այլ հաղորդագրությամբ քրդերին կոչ էր արել մասնակցել հանրաքվեին և մասսայաբար քվեարկել «ոչ»­-ի օգտին

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031