Բաժիններ՝

«Իրականությունից կտրված չինովնիկը» գերադասում է լռել

Այսօր ԱԺ-ում «Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին» օրենքում փոփոխությունների ներկայացման ժամանակ Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանն առանձնապես ընդգծեց խնայողության ունակության կարևորությունը` շեշտելով, որ մարդկանց պետք է կրթել, որ ավելի շատ խնայեն, ոչ թե մի տեղից պարտք վերցնեն` հիպոթեքի կանխավճար տալու համար: Եիցյանի կարծիքով` խնայողությունը ոչ թե երկրի հարստությունից է կախված, այլ` մշակույթից, և ցանկության դեպքում կարելի է լավ էլ խնայել:

Այս մտքերին առաջին սուր արձագանքը եղավ սոցիալական ցանցերում, որտեղ Երիցյանը բնորոշվեց որպես «բարձր աշխատավարձ ստացող իրականությունից կտրված, ոչ ադեկվատ չինովնիկ»:

Լրագրողներն այդ արձագանքի մասին տեղեկացրին Ն.Երիցյանին` նրանից պարզաբանում խնդրելով, թե ինչպե՞ս կարելի է խնայել, երբ բնակչության մեծամասնությունը հազիվ է ծայրը ծայրին հասցնում: Երիցյանը, սակայն, պատասխանեց՝ ասելով, որ ամեն ինչ ասել է ԱԺ ամբիոնից, ու արագ քայլերով հեռացավ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս