Բաժիններ՝

«Եթե չկարողանամ խաղալ Եվրոպայում, ապա կտեղափոխվեմ MLS». Սեսկ Ֆաբրեգաս

Իսպանացին գերադասում է արևմտյան ուղղությունը:

«Տեղափոխություն Չինաստա՞ն: Ո՞վ գիտի: Եթե մի պահ ես հասկանամ, որ չեմ կարող խաղալ Եվրոպայում, ապա կգնամ MLS: Այդպիսին են իմ պլանները տվյալ պահին: Բայց ինչ-որ բան կարող է փոխվել»,- Ֆաբրեգասի խոսքերն է մեջբերում ESPN-ը:

Սեսկը հանդես է գալիս «Չելսիի» կազմում 2014 թվականից: «Կապույտների» հետ իսպանացին դարձել է Անգլիայի չեմպիոն և նվաճել է անգլիական Լիգայի գավաթը 2014-15թթ. մրցաշրջանում:

Մինչև «Չելսի» տեղափոխվելը Ֆաբրեգասը պաշտպանել է «Արսենալի» և «Բարսելոնայի» գույները:

Ֆաբրեգասն Աշխարհի (2010) և Եվրոպայի (2012) չեմպիոն է:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս