
«Ռեալը» ամռանը մտադիր է ձեռք բերել Ուգո Լյորիսին

«Տոտենհեմի» դարպասապահը մադրիդցիների գլխավոր տրանսֆերային նպատակն է:
Լյորիսի պայմանագիրը «Տոտենհեմի» հետ նախատեսված է մինչև 2022թ. դեկտեմբեր, բայց այդ փաստը չի կանգնեցնի «Ռեալին». «սերուցքայիններին» անհրաժեշտ է համաշխարհային մակարդակի դարպասապահ, ինչպիսին նրանք համարում են 30-ամյա ֆրանսիացուն: Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, մադրիդցիների համար ևս մեկ տարբերակ է Տիբո Կուրտուան, բայց նրան «Չելսիից» գնելն ավելի դժվար կլինի, քան Լյորիսին՝ «Տոտենհեմից»:
Ուգոն «Տոտենհեմ» է տեղափոխվել «Լիոնից» 2012 թվականին, 10 մլն եվրոյով:
«Տոտենհեմի» կազմում ֆրանսիացին անցկացրել է 140 խաղ:
Transfermarkt-ը դարպասապահին գնահատում է 24 մլն եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը