Բաժիններ՝

«Ոնց որ կանչեք մի կաշառակեր դատավորի, ասեք՝ ո՞նց գրենք, որ, եթե այս գործով դատարան գան, դու ինչ ուզենաս՝ անես». Հրանտ Բագրատյան

«Մենք կարծում ենք, որ դուք երկիրը տանում եք չզարգացման, դեպի կործանման,  աստիճանաբար մահացման, այս օրենքը դրա  վկայությունն է»,- այսօր Ազգային ժողովի հերթական նիստում հայտարարեց պատգամավոր Հրանտ Բագրատյանը։

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում քննարկվում է բնակարանային հիպոթեքային կրեդիտավորման մասին, «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին, «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։

«Ես ներողություն եմ խնդրում, որ հանձնաժողովում քննարկման չեմ գալիս, չեմ գալիս, որովհետև անիմաստ եմ համարում, ասենք-չասենք՝ ոչինչ չի անցնում։ Եթե մենք ասում ենք, որ վարկառուն կարող է այս վարկը շուտ մարել, մենք պետք է դա գրենք, ինչը գրված չէ։ Ինձ թվում է՝ այս օրենքները գրելիս, ոնց որ կանչեք մի կաշառակեր  դատավորի, ասեք՝ ո՞նց գրենք, որ, եթե այս գործով դատարան գան, դու ինչ ուզենաս՝ անես։ Այդպես էլ գրում եք»,- հայտարարեց Հ. Բագրատյանը։

Նա նշեց, որ չի պատրաստվում առաջարկություններ ներկայացնել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս