Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Մոհամմադ Ջավադ Զարիֆն ուղերձներ փոխանակեցին՝ Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասերն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, ի թիվս քննարկված շատ հարցերի, անդրադարձ կատարեց նաև համատեղ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման միտումներին՝ նկատելով, որ երկու երկրների միջև ներդրված առևտրային համակարգը դրական ազդեցություն կարող է թողնել հարաբերությյունների արդյունավետ կառուցման գործում. «Մաքսային ռեժիմում Հայաստանին տրամադրված արտոնությունները կարող են Հայաստանից ներկրվող ապրանքների գինը […]
Աշխարհում խոշորագույն Mossack Fonseca իրավաբանական ընկերության սեփականատերերը, որը դարձել էր օֆշորային սկանդալի կենտրոն, կապված «պանամայան փաստաթղթերի» արտահոսքի հետ, ձերբակալվել են Պանամայում, իսկ ընկերության գրասենյակում խուզարկություններ են ընթանում, հայտնում է Die Süddeutsche Zeitung-ը։
«Զարգացումները ցույց տվեցին, որ նրանք, ովքեր փորձում էին այս դաշինքը ձևավորել, խախտեցին բոլոր դաշինքային սկզբունքները: Պետք է ձևավորվեր խորհուրդ այն կուսակցությունների ներկայացուցիչներից, որոնք պետք է համաձայնեցված որոշումներ ընդունեին. չեղավ այդպիսի բան»:
Հայաստանն ու Ռուսաստանը սկսել են գործընթացները, որոնք կոչված են կյանքի կոչել 2017թ. հունվարի 27-ի համաձայնագրերը, որը նախատեսում է անցում ներքին անձնագրերով ուղևորությունների ռեժիմի։
Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտարարել է, որ Ռուսաստանի ռազմատիզերական ուժերի ավիահարվածը թուրք զինծառայողներին միանգամայն պատահական դեպք է եղել։ Այս մասին նա հայտարարել է թուրքական NTV հեռուստաալիքի եթերում։
Մոսկվան ապրիլին Ազգային ժողովի ընտրություններից հետո կառավարման խորհրդարանական մոդելին անցման հետևանքով Երևանի արտաքին քաղաքական կուրսի արմատական փոփոխություն չի սպասում, TASS-ի հետ հարցազրույցում հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը։
Փետրվարի 11-15-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում է թույլ ձյուն, առանձին հատվածներում՝ նաև մառախուղ:
«Բոլորդ Դուբայում եղել եք, գիտեք»,- այսօր ԲՀԿ համագումարի ժամանակ վստահ հայտարարեց ԲՀԿ նորընտիր նախագահ Գագիկ Ծառուկյանը` խոսելով ներդրումների ու տնտեսության զարգացման մասին:
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ Եվրամիությունը Ուկրաինայի քաղաքացիների համար առանց վիզային ռեժիմ կսահմանի ամռանը։
ՌԴ-ի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւն արտաքին գործերի նախարարության աշխատակիցներին եւ վետերաններին շնորհավորել է մասնագիտական տոնի՝ Դիվանագիտական աշխատողի օրվա առթիվ:
Երկրպագուների քվեարկության արդյունքում Մխիթարյանի` Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի «Ուիգան»-ի դարպասն ուղարկած գնդակը ճանաչվել է լավագույնը: Մխիթարյանի օգտին քվեարկել է ֆուտբոլասերների 52 տոկոսը:
Ձյան առատ տեղումներն ու ուժեղ քամիները պատուհասել են Նյու Ջերսի, Նյու Յորք և Քոնեկտիկուտ նահանգները։
Այսօր ԲՀԿ 9-րդ համագումարի ժամանակ ԲՀԿ նորընտիր նախագահ Գագիկ Ծառուկյանն իր ելույթում հիշեց, թե ինչպես «լրատվականները ուզեցին խառնել», թե տեսեք այն ժամանակ ինչ կատարվեց, արդյոք հիմա Ծառուկյանը կպայքարի մինչև վերջ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը վավերացրել է երկրի Սահմանադրության փոփոխությունները, հայտնում է Թուրքիայի նախագահի կայքը։
Արծվիկ Մինասյանն անդրադարձավ նաև Գառնու ձորի հետ կապված գաղափարին։ «Բնության հուշարձան համարվող «Քարերի սիմֆոնիայում» նախատեսվում է ծրագիր իրականացնել։ Այն ուղիղ կապի մեջ կլինի Խոսրովի անտառ պետական արգելոցի հետ, կձևավորվի մի հետաքրքիր շղթա։ Նպատակն է՝ ճոպանուղի ունենալ, որը կապահովի տեղափոխումը ձորի վրայից։ Նախատեսում ենք կամուրջ ունենալ, որը զբոսաշրջիկներին թույլ կտա տեղափոխվել, օգտվել այս գեղեցիկ վայրը տեսնելու բոլոր հնարավորություններից»։
Փետրվարի 9-ին 83 տարեկան հասակում վախճանվել է բրիտանացի ֆիզիկոս Փիթեր Մենսֆիլդը՝ մագնիսա-ռեզոնանսային շերտագրության մեթոդը մշակողներից մեկը:
Այսօր ԲՀԿ համագումարի ժամանակ կուսակցության նախագահ և քաղաքական խորհրդի նախագահ առաջադրվեց և միաձայն ընտրվեց Գագիկ Ծառուկյանը:
«Այս ընթացքում ինձ համար եղել են հուսահատության օրեր, չեմ թաքցնում»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը` նշելով, որ ունեցել են կորուստներ: Նա շնորհակալություն հայտնեց բոլորին, ով կուսկացությունը պահեց` սպասելով այս օրվան:
Բելառուսից Ադրբեջան արտահանձնված բլոգեր Ալեքանդր Լապշինի նկատմամբ հայտարարվել է ոչ թե միջազգային, այլ միջպետական հետախուզում, RIA Novosti-ի հետ զրույցում հայտնել է Բելառուսի գլխավոր դատախազության ներկայացուցիչը։
«Մեզանից պահանջվեու է անձնական շահը մի կողմ դնել: Առաջիկա խորհրդարանական ընտրությունները տարբերվելու են: Հաջողության համար շատ կարևոր է անկեղծ լինենք ինքներս մեր և հանրության առջև»:
ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 18-ամյա երիտասարդի մահվան դեպքի առթիվ։
Համագումարը վարող Իշխան Զաքարյանը հայտարարեց, որ համագումարի 2116 պատվիրակներից 2035-ը ներկա է, իսկ համագումարի օրակարգում մի հարց է` կուսակցության նախագահի ընտրությունը:
Լրագրողների բոլոր հարցերին նա հրաժարվեց հստակ պատասխան տալ, միայն նշեց, որ մի շաբաթից հանդես կգա հայտարարությամբ՝ ընտրություններին իր մասնակցելու վերաբերյալ: Նաև ասաց, որ կարծում է հայրը՝ Հովիկ Աբրահամյանը, այսօր ներկա չի լինի համագումարին
Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտը (ԵՕԻ) բլոգեր Ալեքսանդր Լապշինի ձերբակալության, արտահանձման եւ խոսքի ազատության պաշտպանության վերաբերյալ հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ: Կից կարող եք ծանոթանալ ԵՕԻ տեքստին.
Թուրքիայի հյուսիսում գտնվող Սամսուն քաղաքում իսկական արշավ է սկսվել եզակի երկաթյա դռան նկատմամբ, որը հայ վարպատները պատրաստել են 150 տարի առաջ։
Ռուսաստանն ու Վրաստանը չեն կարողանա կարգավորել առանց վիզային ռեժիմի հաստատման լայնամասշտաբ աշխատանքները դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում, «Իզվեստիա» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։
ԱՄՆ նոր գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսը կոչ է արել վերջ դնել անօրինական միգրացիայի հետ կապված իրավիճակին, հայտնում է BBC-ն։
Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը կոչ է անում Միացյալ Նահանգներում բնակվող հայերին հորդորել իրենց կոնգրեսմեններին դատապարտելու Ադրբեջանի կողմից Սումգայիթում, Կիրովաբադում և Բաքվում իրականացված հայերի կոտորածները: Այս մասին տեղեկացնում է հանձնախմբի պաշտոնական կայքը:
Հոլիվուդյան օսկարակիր դերասան Ջորջ Քլունին և նրա կինը` փաստաբան Ամալ Քլունին, հունիսին երկվորյակ են ունենալու