Թուրքիայում հայ վարպետների երկաթյա հին դուռը դարձել է կոլեկցիոներների թիրախը
Թուրքիայի հյուսիսում գտնվող Սամսուն քաղաքում իսկական արշավ է սկսվել եզակի երկաթյա դռան նկատմամբ, որը հայ վարպատները պատրաստել են 150 տարի առաջ։
«Երկաթյա դուռը՝ վրան Մարիամ Աստվածածնի քանդակով, իսկական պատմական հուշարձան է, որն իր պապից ժառանգել է քաղաքի 65-ամյա բնակիչը՝ դարբին Իբրահիմ Գեմին»,- գրում է թուրքական Hurriyet պարբերականը։
Տարբեր երկրների հնաոճ իրերի սիրահարները ավելի հաճախ են սկսել տղամարդուն մեծ գումարներ առաջարկել եզակի դռան համար։
Դռան սեփականատերը հայտնել է, որ կոլեկցիոներներից մեկն իրեն վերջերս առաջարկել է 30 հազար ֆունտ սթեռլինգ։
Իբրահիմ Գեմին խոստովանել է, որ չի պատրաստվում վաճառել երկաթյա դուռը և մտադիր է այն փոխանցել իր սերունդներին։
Hurriyet-ը պնդում է, որ դռան եզակիությունը դրանում ներդրված հատուկ կողպեքի մեջ է, որը հնարավոր է բացել ընդամենը մեկ կոնկրետ բանալիով։